Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/91

Այս էջը սրբագրված է

ցե շուտով այստեղ կլինեն...— պատասխանեց Սամվելը, յուր ձեռքը չբաժանելով ոգևորված պարսկուհու ձեռքից։— Սի այլ ուրախալի նորություն ևս...

— Այղ ի՞նշ ասելու բան է, մտածի՛ր, Սամվել,— ընղհատեց մայրը հայերեն լեզվով, որը Որմիզդուխտը չէր հասկանում։

— Ինչո՞ւ չասել. ինչո՞ւ նա չպիտի գիտենա, որ յուր ամուսինը (այսինքն և քո ամուսինը և իմ հայրը) գալիս է։ Ինչո՞ւ նա չպիտի գիտենա, որ յուր քույրը պսակված է Մերուժանի հետ։ Ի՞նչ հարկ կա թաքցնելու նրանից,— խոսեց Սամվելը փոքր֊ինչ վրդովված ձայնով։

— Նրա համար պետք է թաքցնել, որ դա մի երեխայի չափ խելք չունի. ինչ որ դա գիտե, մի րոպեից հետո ամբողջ ամրոցը կարոդ է գիտենալ...

— Բոլորովին սխալ է։ Որմիզդուխտը, իրավ է, անմեղ երեխայի սիրտ ունի, բայց մի լավ կնոջ խելք։

Որմիզդուխտը թեև չէր հասկանում այդ վիճաբանությունը, բայց հասկացավ մոր և որդու մեջ տեղի ունեցած անբազականությունը, և մեջ մտավ, ասելրվ.

— Մի՛ վշտացրու մորդ, Սամվել։

Հետո դարձավ դեպի մայրը, հարցնելով.

— Դու ուրախ չե՞ս, որ իմ քույրը ամուսնացել է թո եղբոր հետ։

— Ինչպե՜ս ուրախ չինել,— պատասխանեց տիկինը, փոքր-ինչ մեղմանալով,— իմ ուրախությունը սահման չունի։ Խիստ սակավ արարածներ արժանանում են պարսից հզոր արքայի փեսան լինելու բախտին։

— Ուրեմն Սամվելից պետք է շնորհակալ լինել, որ խորհուրդ է տալիս պատրաստություններ տեսնել։ Եվ ես արքայավայել պատրաստություններ պետք է տեսնեմ թե իմ քրոջ համար, և թե իմ եղբոր նոր փեսայի համար։ Ա՜խ, ի՛նչ ուրախություն կչինի այն օրը, երբ նրանք այստեղ կհասնեն...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին գեղեցիկ կնոջ պայծառ դեմքը ավելի հրապուրիչ փայլ ստացավ։ Բայց Սամվելի մայրը դեռ խոժոռված էր, դեռ մտածում էր՝ միգուցե որդին ավելի հեռու գնա յուր խոստովանությունների մեջ պարզամիտ Որմիզդուխտի առջև, որին նա շատ անփորձ և անզգույշ կին էր համարում։

Շապուհ արքայի բոլոր քույրերը կոչվում էին Որմիզդուխտ։