|
Նա ավարտեց իր երգը։ Բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նրա քնարի տխուր հնչյունները խլացան, անհետացան զվարճասեր ազնվականների ընդհանուր աղմուկի մեջ...
Ժ
Կեսօրից բավական անցել էր արդեն։ Ծառերի ստվերները դարձել էին դեպի արևելք։ Սիկոն, մեծ պարոնի հովվապետը, իր երկայն ցուպը նեցուկ տված նույնպես երկայն իրանին, անշարժ արձանի նման կանգնել էր մի բարձրավանդակի վրա և այնտեղից արծվի աչքերով նայում էր դեպի հեռուն, ուր ուխտավորների բազմությունը դեռ ամբոխվում էր, դեռ խլրտվում էր մատուռի շուրջը։ Կարծես այդ հեռավորությունից նա որոշում էր բոլոր