Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/105

Այս էջը հաստատված է

Երեցկինը, որը ամոթից, որը երկյուղից, իրան քցում է թոնրի կրակի մեջ։ Կատաղած տեր հայրը հետևում է նրան, որ բռնե և պատժե, ինքն էլ ընկնում է կրակի մեջ։ Բայց աստուծո հրամանով թոնիրը դառնում է ավազան. կրակը փոխարկվում է ջուր, և տերտերակինը կերպարանափոխվում է մի ձուկ, որ մինչև այսօր լողում է նույն ավազանի մեջ, ոսկի օղը քթից անցուցած, որպես հավիտենական խրատ անհավատարիմ ամուսիններուն...[1]

* *
*

Հեղինակը հիշում է մի քանի ավանդություններ «ազնավորների» գերեզմանների մասին, որոնց շատերը ունեն հսկայական մեծություն։ Նրանց համարում է զանազան ցեղապետների դամբարաններ, որովհետև ազնավոր նշանակում է տոհմ կամ ցեղ ունեցող։ Եվ նկարագրում է, թե որպես այն գերեզմաններից շատերը դարձել են ուխտատեղիներ և այլն։

Հեթանոսական դարերում նշանավոր մարդիք, որոնք իրանց մտավոր կամ մարմնական զորություններով ավելի բարձր էին, քան հասարակ ամբոխը, համարվում էին դիցազունք և պաշտելի էին դառնում ժողովրդին։ Նույն սնահավատությունը կրկնվել է մինչև այժմ անզարգացած ժողովուրդների մեջ։ Քիչ չէ պատահում յուր քաջությամբ հռչակված մարդու, կամ մի կախարդի գերեզմանը երկրպագության առարկա է դառնում, տաքցոց, կամ այլ հիվանդություններ ունեցողները լվացվում են նրա վերա, բժշկություն հուսալով, և կանայք դյութական գործողություններ են կատարում այնտեղ։ «Ազնավորների» գերեզմանները նույն նշանակությունն ունեն։ Նրանք պատկանում են այնպիսի անձանց, որոնք գրաված են եղել ռամկի սնահավատությունը, որ տեսնում էր նրանց մեջ, իրան անմատչելի, մի գերբնական ուժ։

Մեր ասածին ապացույց է ավանդությունը, որ խոսվում է Մանազկերտի Բոստան խայայ, կամ Քարապարտեզ կոչված գյուղում «ազնավորի» գերեզմանի մասին։ Նույն գյուղի մոտ ակոսաձև ճղճղած քարադաշտը, որ պարտեզի քարացած թումբերի նմանություն է բերում, դեռ ներկայացնում է այն դիրքը, որ կապ ունի ավանդության հետ։ Ահա նրա վեպը` «Ազնավորը» հեռու տեղից հափշտակում է մի գեղեցիկ «հրեղեն աղջիկ», բերում է հիշյալ

  1. Հայաստանի մի քանի գավառներում կանայք մինչև այսօր օղեր ունեն անցուցած իրանց քթից որպես զարդ։