Ատրպատական. Այստեղ հայերը գլխավորապես զետեղված են Ուրմիո լիճը շրջապատող գավառներում, որպիսին են Խոյ, Սալմաստ, Ուրմի, Սուլդուզ, Սովուխ-բուլախ, Բինաբ և Մարաղա։ Բացի դրանցից բնակվում են Ղարադաղի գավառներում, Թարվեզ քաղաքում, Մագու քաղաքում և իր շրջակա գյուղորայքում։
Հայերի թիվը Ատրպատականի առաջնորդ Անդրեաս արքեպիսկոպոսի վիճակագրության համեմատ կարելի է նկատել հետևյալ ցուցակից։
Պարսկաստանում հայերը մեկ երկրի մեջ ամփոփված չեն բնակվում, այլ ցրված են զանազան կողմեր, սկսյալ Երասխ գետից մինչև Բաենդեր-Բուշեր, այսինքն` մինչև Պարսկական ծոցը կան Հնդկաստանի սահմանները։ Այս ահագին տարածության վերա հայեր կարելի է գտնել զանազան քաղաքներում և առավելապես գյուղորայքում։ Նրանց որքանությունը կարելի է գիտենալ հետևյալ թվանշաններից.
Նոր-Ջուղա (Սպահանի մոտ).
Չըհար-Մահալ (գավառ Սպահանա, ուր կան 5 հայաբնակ գյուղեր` Ահմադապատ, Սիրաք, Գիլնեկան, Մահամդա և Լուասիան).