Վերոհիշյալ թվանշաններից երևում է[1], որ հայոց ազգաբնակության մեծ մասը կենտրոնացած է Սպահան քաղաքում և նրա գյուղորայքում։ Թե որտեղից և որպես զետեղվեցան այնտեղ հայերը, այդ հայտնի է պատմությունից, մենք թողնում ենք անցյալը, հարկավոր ենք համարում նրանց արդի վիճակից ասել մի քանի խոսք։ Նոր-Ջուղան (մի արվարձան է Սպահանա մոտ) յուր բազմամարդության ժամանակ ունեցել է 20 եկեղեցի, բայց այնուհետև, երբ ժողովրդի մեծ մասը գաղթեցին դեպի Հնդկաստան, կանգուն մնացած են 7 եկեղեցի միայն։ Երկու վանքեր տակավին չեն զրկված իրանց միաբանությունից։ Ս. Կատարինեի վանքը կուսանոց է, ունի մինչև 20 միանձնուհիք։ Ամենափրկիչի վանքում գտնվում է տեղային առաջնորդարանը։
Նոր-Ջուղան ունե երեք դպրոց. ա) Հայկյան-Հայրենասիրական, հաստատված 1843 ամի բարերարությամբ պ. պ. Հարություն Աբգարյանի և Հովհանջան Էլիազյանի, որք բնակվում են Հնդկաստանի, Կալկաթա քաղաքում. այս դպրոցի մեջ նույն պարոնների օժանդակությամբ ուսանում են 70 աշակերտներ. բ) Ամենափրկիչյան դպրոց. բացված 1852 ամի բարերարությամբ երկու քույրերի` տիկ. Մարիամ Հարությունյան և օրիորդ Թագուհի Մանուկյան, որոնք բնակվում են Հնդկաստանի Բատավիայում։ Այս դպրոցը ունե 40 աշակերտներ և կառավարվում է նույն տիկինների օժանդակությամբ. գ) Սուրբ Մինասա դպրոց, որի հիմնադիրն է պ. Մարգար Սուքիասյան, բնակվում է Հնդկաստանի Ջավա կղզու Ջափարա քաղաքում. աշակերտաց թիվը 80 է։ Բացի հիշյալ արական դպրոցներից, Ս. Կատարինի վանքի կուսանոցն ուներ յուր մեջ մի օրիորդական վարժարան, որ հիմնված է բարերարությամբ պ. Մանուկ Հորդանանյանի, որը բնակվում է Բատավիայի մեջ։
Բայց այժմյան վիճակավոր առաջնորդի` հայր Գրիգորիս եպիսկոպոսի օրերով Սպահանա վերոհիշյալ երեք արական դպրոցները բոլորովին ուրիշ կերպարանք ստացան։ Նորին սրբազնությունը հայոց դպրոցները հանձնում է մստեր Բրուս անունով անգլիացու տեսչությանը, որպեսզի եվրոպական մանկավարժության կանոններին համեմատ նրանց ուղղություն տա։ Այդ իհարկե, մի
- ↑ Վերոհիշյայ թվանշանները դուրս են բերված Թադեոս եպիսկոպոսի՝ մի ժամանակ Սպահանա առաջնորդի, 1856—1857 թվի վիճակագրությունից։ Բայց 1871 — 1872 թվի սովը այնպիսի մեծ հարված տվեց տեղային հայերին, որ այժմ նոցա թիվը պետք է պակասած լինխ