Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/156

Այս էջը հաստատված է

աղանդներ, որոնք յուրյանց բազմաթիվ հետևողներ ունին: Այս կրոնական հերձվածներր մի ազդու բողոք են իսլամի մոլեռանդության դեմ, որ ճնշում է կամքի և մտքի ամեն ազատ ձգտողություն[1]:

Քննելով այս աղանդների բնավորությունը և ոգին, սոցա մեծ մասը հայտնվում են որպես հերքողական: Բայց ո՞րտեղից է առաջ եկել հերքողական ուղղությունը դեռևս չզարգացած պարսիկների մեջ։

Դա ունի իր բնական պատճառները։

Մի կրոնք որքան հեռանում է ճշմարիտ աստվածապաշտությունից, մի կրոնքի մեջ որքան պակասում են բարոյական և հոգեկան սկզբունքները, այնքան նա դառնում է սնապաշտական և նորա բոլոր վարդապետությունները հիմնված են լինում արտաքին ծեսերի և արարողությանց վերա։

Մի այսպիսի կրոնքով ապրող մարդը, երբ հանկարծ զգում է յուր մոլորությունը, նա մի ծայրահեղությունից թռչում է դեպի մի այլ ծայրահեղություն, - ամենաստոր մոլեռանդությունից նա անցնում է անկրոնության և դառնում է անհավատ, հերքող:

Շատ բնական է, որ մարդու չափազանց խաբված դրությունը ծնեցնում է նորա մեջ կասկած և երկբայություն. բավական է, որ նա հասկանա, թե խաբված է յուր կարծիքների մեջ, որ այնուհետև կորցնե յուր հավատարմությունը դեպի ամեն ճշմարտություն: Նա միայն հերքում է, փշրում է, ոչնչացնում է ամեն ինչ, որ հին է, բայց թե ինչ պետք է դնե նոցա տեղ, այդ ինքն էլ չգիտե։

Այստեղից հասկանալի է, թե ինչու ամեն մի պարսիկ աղանդավորից հարցնելու ժամանակ, նա չի կարողանում մի որոշ տեղեկություն տալ իր դավանանքի մասին։ Նա միայն բողոքում է հնի դեմ, բայց ինքը մի կազմակերպված վարդապետություն չունի։ Եվ այլ կերպ լինել կարող չէր, որովհետև աղանդներն յուրյանց սկզբնական դրության մեջ միշտ լինում են անմշակ, նորանք զարգանում են, կատարելագործվում են կյանքի և ժամանակի հետ։

Զարմանալին այն է, որ Պարսկաստանում հայտնված աղանդներից մի քանիսը բոլորովին նյութապաշտական են, հիմնված

  1. 1 Պ. Րաֆֆիի Պարսկաստանի ճանապարորդության մեջ ընդարձակ և ավելի մանրամասն տեղեկություններ լինելով մահմեդականների մեջ եղած աղանդների մասին, մենք բավականանում ենք այս հոդվածում միայն ընդհանուր տեսությամբ, սպասելով հիշյալ աշխատության հրատակությանը, որ արդեն, որպես գիտենք, պատրաստվում է իր ամբողջությամբ «Փորձի մեջ» տպագրալու համար: