Այս էջը հաստատված է
Գրականությունն ուղղված է ժողովրդի մտքին ու սրտին Րաֆֆին գաղափարապես առողջ տենդենցի կողմնակից է գրականության մեջ և ինքն էլ եղել է տենդենցի ցայտուն արտահայտություն։ Ու երբ նա լույս է ընծայում «Ջալալագեդինը», ստանայով ընթերցողներից բազմաթիվ նամակներ, իր հերթին նամակ է գրում խմբագրությանը, հրատարակելով այսպիսի տողեր.— ․..«Երբ հեղինակի խոսքը արձագանք է գտնում մանուկ սրտերի մեջ, նա երջանիկ է․․․ Սերմը բարեբեր հողի վրա է ընկնում։
Սեղմում եմ ձեր ձեռքը, ով ապագայի թա՛րմ հույսեր, դուր ո'ղջ լինեք»։
Այսպիսի մտքերով Րաֆֆին թևակոխում է 1880-ական թվականների մթնոլորտը, ավելի ծանր, ավելի դաժան մի տասնամյակ։ Նրա հրապարակախոսության ու քննադատության էվոլյուցիան ակներև է, նա գնում է դեպի նոր պրոգրես։
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ