Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/197

Այս էջը հաստատված է

այն բույսերը, որոց արմատները խորին կերպով դրված չեն հողի մեջ և հողմի ամենաթեթև փչելուց տարուբերվում են մի կողմից դեպի մյուս կողմ...

Մեր խոսքը բավական երկարացավ, այժմ վերջացնենք։

Մարդո կյանքը կապված է բնության հետ, և նորա մայրը - է հողը։ Եթե հայը կամեր կյանք և ապագա ունենալ, նա պետք է յուր ապրուստը հիմնե հաստատուն հողի վերա, և այդ հողը թո՛ղ լինի այն, որ սրբված և գնված է մեր նախահարց արյունով...


ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ
Դավրեժ, մայիսի 22-ին


Այս տարի գարունը սկսվեցավ այստեղ անընդհատ անձրևներով, որոնք խոստանում էին առատ պտղաբերություն։ Ուտելիքները օրըստօրե էժանանում էին։ Բայց մայիսի սկզբներում Պարսկաստանի այլևայլ տեղերում մի ամենասաստիկ կարկուտ եկավ և այնպիսի արագությամբ, որ շատ տեղ 5 րոպե միայն տևելով, մեկ թզաչափ ծածկեց երկրի երեսը։ Կարկուտի հատիկները հասնում էին մեկ ընկույզից ավելի մեծության, նրանք թափեցին ոչ միայն ծառերի պտուղները, այլ նրանց միանգամայն ճյուղակտոր տերևաթափ արեցին։ Օդի մեջ նույն րոպեում գտնված թռչունները սպանվեցան և դաշտերում բազմաթիվ գառներ և ոչխարներ նույնպես կոտորվեցան։ Դավրեժից հեռու տեղերից նույնպես լուրեր են հասնում, որ կարկուտը շատ կողմերում զարկել է։ Մարանդի մեջ երկնքից համարյա խոշոր սառույցի կտորներ են ընկել։ Պատճառած վնասը բազմագումար է։ Օրինակ, Դավրեժի դպրոցին պատկանած այգին կարկուտից առաջ կամենում էին վարձել 85 թումանով, բայց նորանից հետո կես գնով ևս փող տվող չեղավ։

Այստեղ շատ է խոսվում Ռաշտ քաղաքում պատահած անցքի մասին, որ իր բարբարոսությամբ ետ չէ մնում Սալոնիկի եղեռնագործությունից։ Այդ անցքը այդպես են պատմում։ Մի պարսիկ կնոջ և մի երիտասարդ հայի մեջ նկատելի են լինում կասկածավոր հարաբերություններ։ Մահմեդական ամբոխը, այս լսելով, կատաղած դիմում է քաղաքի մուշտայիդի մոտ և հայտնում է նորան։ Մուշտայիդը անմիջապես դիմում է մեջիդը և ամբիոնը բարձրանալով,