Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/249

Այս էջը հաստատված է

կյանք և իրանց անասուններով թափառում են հայոց լեռներում, իսկ շատ փոքր մասը կիսահաստատաբնակ դրություն ունի։ Տաճկական կառավարության թույլ զորություններն անօգուտ եղան վայրենի քրդերը նվաճելու, և թանգիմաթն յուր բոլոր մարդասիրական տրամադրությամբ չկարողացավ մեղմացնել այս բարբարոսների` քրիստոնյաների վերաբերությամբ կատարած անգթությունները։ Քուրդ էշիրաթներն միշտ մնացին անզուսպ և մինչև այսօր շարունակում են իրանց ավազակությունները[1]: Այս այսպես լինելուց հետո կառավարությունը ավելացրեց քրդերի վրա նաև չերքեզները: Կովկասի լեռների գազան որդիքը, որոնք իրանց կյանքի ձևերով շատ չեն զանազանվում քրդերից...

Քրդերի հարստահարությունների մեջ հափշտակությունները, մանր գողությունները և ավազակությունները այնքան սովորական են դարձել, որ կարծես, թե ժողովուրդը ընտելացել է նրանց և արտաքո կարգի բան չէ համարում։ Այս պատճառով, հազիվ թե մեկը վստահանում է բողոք բարձրացնել... «է՜հ, քուրդ է, նրա գործն այս է» ասելով, ինքն իրան մխիթարում է։ Եվ ուրիշ ճար չունի ողորմելին, նա ստիպված է լռել, եթե ձայն բարձրացնե, այն քուրդը, որ այսօր գողացավ նրա ոչխարը կամ եզը, մյուս օրը կկտրե տիրոջ գլուխը։

Բայց բուրդը յուր արհեստի մեջ ծույլ չէ, նա միշտ չէ բավկանանում մանր գողություններով։ Շատ անգամ բոլորովին կազմակերպված խումբեր, որոնք բաղկանում են հարյուրավոր ձիավորներից, արշավանքներ են գործում և ասպատակում են մի կողմից ամբողջ գյոլղորայքր, ավար են առնում ոչխարների հոտեր այլ անասուններ, և զրկում են գյուղացիներին բոլոր ունեցածից: Այսպիսի դեպքերում, որ կրկնվում են խիստ հաճախ, արդեն, որպես սովորաբար ասում են, «դանակը ոսկորին է հասնում» և ժողովուրդը ստիպված է բողոք բարձրացնել։ Բայց ո՞ւմ, ո՞վ է նրա

  1. 1 Մինչև այսօր Ասիական Տաճկաստանում, առավելապես Հայաստանի կողմերում դեռևս գտնվում են այնպիսի երկրներ, օրինակ, Բուլանըկ, ուր քուրդերն բոլորովին անկախ և ապստամբ դիրք են պահպանում: Բուլանըգի Չարչա կոչված քուրդ ցեղի հետ խառն բնակվում են նաև հայեր, որոնք միևնույն վայրենության մեջ են որպես քուրդերն և իրանք բնավորությամբ շատ չեն զանազանվում։ Այստեղ հայերն էլ քուրդերի հետ ավազակություններ են անում, դեպի զանազան կողմեր արշավանքներ են գործում, և մինչև անգամ չեն խնայում, եթե պատահելիս լինեն իրանց կրոնակիցներին: Իսկ Տաճկաստանի և Պարսկաստանի սահմանի գծի վրա բնակված քուրդերը համարյա բոլորն ապստամբ և անզուսպ և անդադար անցնում են սահմանի գիծը, որ կողմից որ փոքր-ինչ նեղվում