Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/381

Այս էջը հաստատված է
Ա
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ


Սկսում եմ ծնունդից։

Գյուղացի ծնողները միշտ ուրախությամբ են հանդիպում տղա մանուկի աշխարհ գալուն. ծնվում է նոր ուժ, ընտանիքի մեջ ավելանում են նոր աշխատող ձեռքեր։ Եթե հայրը տանը չէր, եթե նա գործում էր դաշտում, բարեկամները վազում են նրա մոտ, «ավետիք» են տանում, և ականջներիցը բռնելով, «մուշտուլուղ»[1] Տերտերն իր մաշտոցով իսկույն դիմում է մոր մոտ, օրհնում է նրան և նորածնին, և «փարատում է» տունը։ Պառավ կնիկները դնում են մոր անկողնի մոտ մի սուր կամ պողվատի կտորներ, որ չար ոգիները չվնասեին նրան։ Կրոնը և սնահավատությունը միացած, գործ են դնում իրանց բոլոր զորությունը, որ պահպանվի նոր սկսվող կյանքըԻսկապես մյուժդալուղ է որ նշանակում է այն ընծան, որ տայիս են ավետիր կամ բարի խաբար բերողներին։


Երբ մայրը երկար ժամանակ տղա չէ բերում, դա համարվում է աստուծո մի առանձին պատիժը. ծնողները դիմում են սրբերի բարեխոսությանը, իսկ երբ այդ էլ չէ օգնում, դիմում են կախարդներին։ Գյուղերում շատ անգամ կարելի է տեսնել տղաներ չկտրված երկար մազերով, որ աղջիկների նման հյուսած գիսակներ ունեին. դրանք ուխտյալ, կամ այս և այն տաճարին նվիրված մանուկներ են, որովհետև աշխարհ էին եկել սրբերի շնորհիվ։ Ամեն մի սրբից շնորհված մանուկը համարվում է նրա «ղուլը» (ճորտ) և կրում է նույն սրբի անունը։ Բայց պետք էր ճորտին թափել իր ճորտությունից, և այս մտքով նվիրված մանուկին մինչև յոթ տարի ուխտ են տանում բարերար սրբի տաճարը նրա տոնախմբության օրում, և ամեն անգամ տղայի փոխարեն զոհում են մի ոչխար։ Երբ տարիների խորհրդավոր թիվը լրանում է, մանուկի մազերը կտրում են։ Տղաների տաճարներին ընծայումը հայտնի է մեր պատմության մեջ նրա միֆական ժամանակներից, երբ Անուշավանը նվիրվեցավ Արմավիրի սոսիներին։

Երբ նորածինը տկար էր երևում, նրան եկեղեցի չեն տանում մկրտելու համար, այլ այդ խորհուրդը կատարում են տանը օջախի (թոնրի) մոտ, խմոր հունցելու տաշտի մեջ, և մկրտության ջրով

  1. Իսկապես մյուժդալուղ է որ նշանակում է այն ընծան, որ տայիս են ավետիր կամ բարի խաբար բերողներին։ են պահանջում: