Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/406

Այս էջը հաստատված է

բռնել ու ձիգ տալ։ Փողոցով անցնելիս, նստած երիտասարդները ոտքի են կանգնում նրա առջև։ Նրա աջը համբուրվում է, որպես քահանայի ձեռք. ամեն ոք նրան «ափի» կամ «պապի» է կոչում և ցանկանում է լսել նրա խորհուրդները։

Մեր ալևորներն իսկապես այնքան հիմար են լինում, որպես առհասարակ լինում է շատ ազգերի մեջ ծերացած մարդը։ Կյանքի մեջ այնքան տանջվել է նա, այնքան մաքառել է դժվարությունների դեմ, որ նրա մտածությունները դարձել են մի տեսակ ճշմարտություններ, որ հետևանք էին դառն փորձերի։ Այս հատկություններն ավելի երևում են այն ալևորների մեջ, որ մնացել են պարսկական տիրապետության ժամանակներից։ Ես առիթ եմ ունեցել մեծ բավականությամբ խոսակցել շատ գյուղացի ալևորների հետ, որոնք բոլորովին անգրագետ մարդիկ են եղել։ Նրանց հայացքները կյանքի պայմանների վրա այն աստիճան ուղիղ են լինում, որ բոլորովին զարմանք են պատճառում։ Մի պարզ առածով, մի խորհրդավոր առակով, մի կարճ նախադասությամբ նրանք այնքան խորին միտք են հայտնում, որ հազիվ թե մի փիլիսոփա կարող էր բացատրել իր բոլոր մթին ֆրազների ուժով։ Առողջ դատողություն - ահա հատկանիշը մեր գյուղական ծերունիների մտավոր կարողության, իհարկե այն առարկաների վերաբերությամբ, որ ծանոթ էր նրանց։

Համարյա բոլոր գյուղացի հայրերը մեռնում են առանց կտակ թողնելու, իսկ այդ ժառանգներին խռովություն չէ պատճառում։ Վաղեմի սովորություններ ընդունված են որպես օրենք. ամեն մեկը ստանում է իր բաժինը։

Բ

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ[1]

Կյանքը մեր գավառական քաղաքներում շատ նման է միմյանց, բավական է վերցնել մի քաղաքի երիտասարդությունը, և մյուսների մասին կստանանք համանման տեղեկություն:

Այստեղ ավելի պարզ կերպով աչքի է զարկում այն սթափումը, որ նշմարեցինք գյուղերում: Ամեն ինչ մի անհայտ խթանով ձգտում

  1. 1 Գավառական քաղաքներ ևս կոչում եմ Թիֆլիսի վերաբերությամբ մնացած բոլոր քաղաքները: