Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/463

Այս էջը հաստատված է

անդամ համարվել, և իր համար առանձին արհեստանոց բաց անել։ Այդ ծեսը հիշեցնում է միջնադարյան ասպետներին, թե որպես նրանք օրհնվում էին և որպես այս ու այն ասպետական կարգի մեջ էին մտնում։ Բայց արհեստավորների վերաբերությամբ այս տեսակ սովորությունները հետաքրքիր են և այն կողմից, որ ցույց են տալիս, թե մեր նախնիքը որքան մեծ նշանակություն են տվել արհեստին, և որքան հոգ են տարել նրան միշտ ծաղկյալ վիճակի մեջ պահելու համար։ Այդ իհարկե իր ժամանակում ուներ իր նշանակությունը, իսկ այժմ պայմանները փոխվել են։ Այսուամենայնիվ, դեռևս իրանց նահապետական դրությամբ մնացած արհեստավորների մեջ կարելի է և այսօր տեսնել վերոհիշյալ սովորությունները։

Առհասարակ խոսելով, արհեստավորների կյանքում նույն փոփոխությունն է նկատվում, ինչ որ տեսանք վաճառականների մեջ։ Ով որ հետաքրքրությամբ ուշադրություն է դարձրել Հայկական բազար (Միջին փողոց) կոչված թաղում արհեստավորների վրա, անպատճառ տեսած կլինի, որ այստեղ արհեստավորների յուրաքանչյուր դասակարգը միմյանցից բաժանված, առանձին-առանձին խմբեր են կազմում, որ զետեղված էին զանազան շարք խանութների մեջ։ Մի փողոցի վրա գործում են ոսկերիչները, մյուսի վրա` մուշտակակարները (ճոները), մի այլ տեղ` զինագործները, մի ուրիշ շարքում կոշկակարները և սառաջները, հետո պղնձագործները, դերձակները, հյուսները, և այլն։ Դրանք զանազան «համքյարների» ներկայացուցիչներ են, որոնց ամեն մի խումբը կենտրոնանալով իր համարվեստների շրջանի մեջ, գործում են միասին, և ուրիշների հետ չեն խառնվում։ Այդ քաստայական դրությունը ներկայացնում է արհեստավորների դասակարգության հին ձևը։ Այստեղ արհեստը նախնական կերպով ավանդվում է սերնդից սերունդ, խիստ սակավ փոփոխություն միայն կրելով։ Բայց երիտասարդ արհեստավորները, որոնք սովորել էին կամ եվրոպացու, կամ մի օտարականի մոտ, և կամ մի այլ երկրում կատարելագործել էին իրանց արհեստը — այսպիսիները չեն մտնում վերոհիշյալ խմբերի մեջ, այլ հեռանալով նրանցից, առանձնանում են, և քաղաքի զանազան փողոցների վրա ահրեստանոցներ են բաց անում։ Դրանք արհեստավորների նոր սերնդի ներկայացուցիչներն են, որ մեծ առաջադիմություն են խոստանում։ Երիտասարդ արհեստավորները համարյա զուրկ են ամեն տեսակ զվարճություններից։ Թիֆլիսում դեռևս չկան այնպիսի հյուրանոցներ և կաֆեներ, որ