Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/503

Այս էջը հաստատված է

հայերին։ Այդ իսկ պատճառով կրոնի խնդիրները մի կողմ դրած, այժմ Թուրքիայի հայերն ազգայնության դրոշը պարզելով, պետք է ձեռք ձեռքի տված աշխատեն տնօրինել իրանց ապագա բախտը։ Եվ հայության գործը Թուրքիայում այն ժամանակ միայն հաջողված կարելի է համարել, երբ ազգի անջատված մասները կմիանան, կկազմեն մի ամբողջություն, ոչ թե կրոնական կապերով, այլ ազգայնական անունով։ Բավական է, որքան հայերն իրանց ճանաչել տվին որպես կրոնական համայնք, այսուհետև թող աշխատեն ճանաչվել որպես ազգ։