մեկն է հողը և նորա մշակությունը»: Հենվելով այս տեսակետի վրա և ժողովրդի գլխավոր ուժը տեսնելով «երկրագործ ու արդյունաբերող դասի մեջ», Րաֆֆին որպես գաղթականության կանխման միջոց պահանջում է գյուղացուն կապել հողի և երկրագործության հետ: Ելնելով դրանից, նա առաջարկում է հիմնել գյուղատնտեսական և արհեստագիտական ուսումնարաններ ու գյուղական փոխատու ընկերություններ: Այլ խոսքով` Րաֆֆին ձգտում էր հողի օգտագործման հին եղանակը դնել զարգացման բուրժուական ուղու վրա:
Արտատպված է «Մշակից», 1873 թ., N 10, էջ 3։
ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ (ԷՋ 49)
Նամակի վերնագրի և հեղինակի ստորագրության վերաբերյալ տեղեկություններ արդեն հայտնի են առաջին նամակի ծանոթագրությունից: Րաֆֆու գրած այս երեք հոդվածները հաջորդելով միմյանց, ունեն մի ներքին ընդհանուր կապ:
Առաջին հոդվածում «ազգության գլխավոր ուժը» տեսնելով «ճնշված ու հարստահարությանը մեջ մաշված հայերի մեջ», երկրորդում նա ցույց է տալիս «հարստահարությանց մեջ մաշվող» ժողովրդի քայքայման սոցիալական արմատները։ Երրորդ հոդվածում Րաֆֆին ազգային ուժերի միասնության կոչ է անում: Նա առաջարկում է վերջ տալ դավանաբանական վեճերին, թողնել կղերի փեշերը և հենվել ժողովրդական ուժերի վրա: Այս կետում նեղ ու միակողմանի չգտնվելու և ավելի արդյունավետ գործելու համար Րաֆֆին պահանջում է գործակցել մյուս ազգությունների` հույների, ասորիների, հրեաների և այլոց հետ:
Արտատպված է «Մշակից», 1873 թ., N 14, էջ 3:
«ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ» (ԷՋ 52)
Այս հոդվածը Րաֆֆին գրել է Գ, Սունդուկյանի համանուն կատակերգության առաջին բեմագրության առիթով (1873 թ. ապրիլի 19-ին): «Քանդած օջախի» բեմադրությունը իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս մամուլում: Մի փոքրածավալ ծանուցումից հետո «Մեղու Հայաստանին» հրապարակում է Ս[ենեքերիմ] Ա[րծրունու] ընդարձակ հոդվածը, որտեղ վերջինս ձգտում է նսեմացնել ու արժեքազրկել Սունդուկյանի կատակերգությունը:
«Քանդած օջախի» վերաբերյալ միանգամայն տարրեր գիրք է բռնում «Մշակը»: Բարձր գնահատելով պիեսի արժանիքները, «Մշակի» հոդվածագիր Րաֆֆին գտնում է, որ «Քանդած օջախը» գեղարվեստական ու գաղափարական տեսակետից հաջողված գործ է:
Րաֆֆու այս հոդվածից հետո «Մեղվի» հոդվածագիր Ս. Ա.-ի հարձակումները կատակերգության ու հեղինակի վրա ավելի սուր բնույթ են ստանում: (Տե՛ս «Մեղու Հայաստանի», 1873 թ., N 16, 17, 20):
Րաֆֆին հոդվածը հրապարակել է Մելիքզադե ստորագրությամբ:
Արտատպված է «Մշակից», 1873 թ., N 18, էջ 1:
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ (ԷՋ 58)
«Էդ էլ քեզ կրիտիկա» հոդվածի ծանոթագրությունից ընթերցողին արդեն հայտնի է Գ. Շերմազանյանի և Րաֆֆու միջև ծագած բանավեճի սկզբնառիթը: