Արատավոր համարելով այս հարցադրումը, Րաֆֆին օրինակների միջոցով ցույց է տալիս գաղթականության կորստաբեր հետևանքները և արևմտահայությանը կոչ է անում ամուր կապվել մայր հողին։ «Եթե հայը կամեր կյանք և ապագա ունենալ— գրում է Րաֆֆինն,-պետք է յուր ապրուստը հիմնե հաստատուն հողի վերա, և այդ հողը թող լինի այն, որ սրբված և գնված է մեր նախնյաց արյունով...»:
Այդ հարցի մասին Րաֆֆուց հետո հոդված է գրում նաև Սպանդար Սպանդարյանը (տե՛ս «Մշակ», 1876 թ., №№ 24, 25, էջ 1)։ Ծերենցը, իհարկե, անպատասխան չի թողնում ինչպես Րաֆֆուն, այնպես էլ Սպանդար Սպանդարյանին` «Արևեյան մամուլի» երկու համարում շարունակաբար տպագրելով մի ընդարձակ հոդված (տե՛ս «Արևելյան մամուլ» 1876 թ., № 10, էջ 342 և № 11, էջ 394):
«Գժատուն» հոդվածը գրված է 1876 թվականի մարտի 20-ին Թավրիզում, տպագրվել է նույն թվականի ապրիլի 22-ին։
Հրապարակված է Մել. ստորագրոլթայմբ:
Արտատպված է «Մշակից», 1876 թ., № 14, էջ 3:
ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ (ԷՋ 197)
Գրված է 1876 թ. մայիսի 22-ին Թավրիզից, տպագրվել է նույն թվականի հունիսի 10-ին։
Հրապարակված է Մել. ստորագրությամբ:
Արտատպված է «Մշակից», 1876 թ., № 21, էջ 3:
ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ (ԷՋ 199)
Նամակի գրության հարցում շարժառիթ է հանդիսացել մահմեդական կրոնավորների հրահրած սնոտիապաշտական ցույցերը, որոնց մոլեռանդությունը Խոյ քաղաքում լուրջ սպառնալիք է ստեղծում շրջապատում բնակվող քրիստոնյաների համար:
Այս սպառնալիքը այնպիսի լուրջ բնույթ էր կրում, որ Րաֆֆին զգուշության համար ստիպված է լինում հոդվածը հրապարակել Անանուն ստորագրությամբ:
Նամակը գրված է 1876 թվականի հուլիսի 25-ին, Թավրիզից, տպագրվել է նույն թվականի օգոստոսի 5-ին:
Արտատպված է «Մշակից», 1876 թ., № 29, էջ 3:
ԿՂԵՐԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՀԱՐՈԻԹՅՈԻՆ (ԷՋ 201)
«Կղերական հարստահարություն» հոդվածի գրության հարցում շարժառիթ է հանդիսացել Թավրիզի ազգային-հոգևոր դպրոցի անմխիթար վիճակը և դպրոցի կողմից կաթողիկոսին ուղղված աղերսագրին Էջմիածնի տված բացասական պատտսխանը:
Հոդվածր գրված է 1876 թվականի մայիսի 28-ին Թավրիզում, տպագրվեք նույն թվականի օգոստոսի 12-ին:
Հրապարակված է Մել. ստորագրությամբ:
Արտատպված է «Մշակից», 1876 թ., № 30, էջ 1: