յուր պատրիարքական թագիրով[1] Պողոսին Վանից աքսորելով, Ուչ Քիլիսայի վանքն է ուղարկում։ Այնտեղ Պողոսն անտանելի է դառնում, աքսորը դարձյալ Խրիմյանի հրամանով փոխվում է Կարին։ Բայց Կարինում Պողոսը նույնպես հանգիստ չէ մնում, նորա հին բարեկամների, քրդերի զանազան իշխանների գաղտնի և հայտնի հարաբերությունները նորա հետ դարձյալ շարունակվում են։ Պողոսը Կարինում դառնում է ոչ միայն անտանելի, այլև վտանգավոր։ Այնտեղից բողոքում են Պոլսի Ազգ. Վարչությանը Պողոսի աքսորանքի տեղը փոխել։ Ազգ. Վարչությունը մի քանի «պողոսյանների» միջնորդությամբ որոշում է` ներկա հունվարի 10-ին, որ Պողոսը Բարձ. Դռան հրամանով կրկին Վան երթա և մնա Անապատում, այն անապատում, որտեղից նա քանի տարի առաջ սպառազինյալ քուրդերով Վանա առաջնորդարանին վերա հարձակվեցավ և խեղճ Իգնատիոս եպիսկոպոսի գլխին այն սարսափելի դրաման խաղաց։
Պոլսի Ազդ. Վարչության մի այդպիսի որոշումը մեծ խռովություն է բարձրացնում Վասպուրականի մեջ։ Ժողովուրդն ամենևին չէ ուզում այն մարդին կրկին յուր մեջ ունենալ, որից այնքան չարիքներ կրած էր։ Բայց Ազգ. Վարչությունը բոլորովին անտես առնելով ժողովրդի բողոքը, մնում է հաստատ յուր որոշման վերա, որովհետև Պողոսին պաշտպանողները ժողովրդի մի քանի նշանավոր անձինքներն էին[2]։
Ինչո՞վ է վերջանում այդ խռովությունը։ Ժողովրդի ներկայացուցիչները վերոհիշյալ տետրակը առաջարկելով Պոլսի Ազգ. Վարչությանը, երեսները դարձնում են այդպիսի խոսքերով` «Եթե Ազգ. Վարչությունը նորեն անփոփոխ պահե իր ըրած որոշումն, մեզ կմնա վերջինը համարել խոհեմություն... և դիմել բարձրագույն կառավարության ներկայացնելու մեր այս կենաց և մահու խնդիրը...։ Ալ ազատ պիտի մնա մեր խիղճը, մեր պատիվն ալ»:
Մենք հուսով ենք, որ Պոլսի Ազգ. Վարչությունն այնքան խոհեմ կլինի, որ չի արհամարհի ժողովրդի ձայնին, որպես ճշմարտության ձայնին, ի նկատի ունելով այն սարսափելի հետևանքն,
- ↑ Խրիմյանի այդ արդարադատ վարմունքն էր, որ վերջապես Պոլսի Քաղ. ժողովի կողմից նորա վերա գրած մեղադրանքներից մինը համարվեցավ։
- ↑ Յուրյանց անխիղճ շահերը հաջողցնելու համար Պողոսի պաշտպանությունը վայելում էին և մի քանի հայ աղաներ, որպես են Վանա կոմպանիաները, որք նորա միջոցով կարողանում են օրինավոր կերպով հարստահարել աղքատ գյուղացիներին։