Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/97

Այս էջը հաստատված է
**
*

Լեզ կամ Հարալեզք, հայտնի են մեր պատմության մեջ, որպես լիզելով մեռած մարմինները կենդանացնողներ, վերջին անունը նրանք ստացան գուցե այն դեպքից հետո, երբ Շամիրամի աղերսանոք հրավիրվեցան լիզել պատերազմումը ընկած սիրելվո` Արայի վերքերը և կենդանացնել նրան։ Որովհետև Արալեզք նշանակում է Արային լիզողներ։ Երևում է, այդ աստվածների պաշտոնն էր խնամք տանել ավելի կռիվի դաշտումը ընկածներին, նրանց վերքերը բուժելու համար, — այդ իհարկե մի խրախույս էր դեպի պատերազմը։

Հայերը Լեզք անունով կուռք էին պաշտում այն բլուրի վերա, ուր այժմ դեռ մնում են Լեզքա ամրոցի ավերակները, որոնց քարերը պատած են բևեռագրերով։ Հեղինակը ասում է` քանի տարի առաջ պղնձե արձաններ և այլ հնություններ գտնվեցան այնտեղ։

Նույն բլուրի վերա, ուր առաջ Լեզքերի մեհյանն էր, այժմ կանգնած է Ամենափրկչի մատուռը և Աշխարհամատրան կյուրակեին մեծ տոնախմբություն է լինում այնտեղ։ Այդ իհարկե, կռապաշտությունից դեպի քրիստոնեություն անցած, մի հին սովորություն է։

Շամիրամի անունը նույնպես դեռ ոչ բոլորովին անհետացած է այն տեղերից, և այժմ Շամիրամ անունով մի գյուղ կա Գրգուռ լեռան մոտակայքում։ Արտամիսու մոտ մի ահագին ժայռ կա, որ կոչվում է Ծամքար, որո մասին խոսվում է, թե Շամիրամ այն ժայռը յուր ծամերուն կապելով, պարսաքարի պես Վանա բերդից նետել է մինչև այնտեղ։

**
*

Տարոնը և Վասպուրականը, որպես այն ասպարեզը, ուր հանդիսացավ մեր Հայկ դյուցազնի պատերազմը Տիտանյան Նեբրովթի հետ, մինչև այսօր անթիվ հիշատակարաններով կապված են այդ հսկաների անունների հետ։ Նեմրութա[1] լերանը նայելով, մշեցի հայը ցույց է տալիս յուր որդուն «Բելի ուղտերի

  1. Նեմրութա կամ Նեբրովթա լեռը Մշու դաշտի արևելահյուսիսային կողմումն է։ Վանա ծովակի մոտ։ Նրա մոտն է Գրգուո սարը, որի մասին ավանդություն կա, թե Նոյի տապանը նրա գագաթից քսվելով անցավ, գրգռալու ձայն հանեք, և դորա համար Գրգուռ անուն ստացավ