Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/143

Այս էջը հաստատված է


«ԱՍՎԱԾ ՎԵՐՋԸ ՊԱՐԻՆ ԱՆԷ»



Միտք ունի նա միլիօնչիք լալ
Զիպիր-հափսէ՛ հէչ չի վախնալ,
Ատ սօյ մարթը շատ պան կանէ...
Ասված վերչը պարին անէ:

Էրկայ տունէն ետ փախիլ է,
Ունիմ-չունիմը ծախիլ է,
Օխտն օտարին ներս կըտանէ...
Ասված վերչը պարին անէ։

Մէկ ուրիշին ալ կճանչնամ,
Կուզէ ապրել ատոր լըման
Մեխք վօր աղլ ի<...> լանէ...
Ասված վերչը պարի անէ:

Հօրը միրաս, կընկան ճէհէզ
Կերաւ, էղաւ նա սեվ-էրես,
Շինտը թուխթին ումէտ կանէ...
Ասված վերչը պարին անէ։

Ծեծ ու կռեվով իւր խեղճ կընկան
Քըշից, կասին, նա գերեզման,
Ուրիշ կըտնէ՝ նորէն կանէ...
Ասված վերչը պարին անէ։

Մամուկ ստեղծված չէ նա, ամա
Պուն կըֆըսէ, կասին տայմա,