Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/145

Այս էջը հաստատված է

ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ՊԱՆԵՐ



Զարմանք պան է՝ չօպանները
Էղիլ ին մեր խելքին տէրը,
Կիտուններուն հալածօղը
Էղաւ դըպրոց ցանկացօղը։

Զարմանք պան է՝ շալվէրները
Քասսաներուս էղան տէրը,
Մեզի վօվ որ շատ խափիլ է,
Մեր աղան ալ նա էղիլ է։

Զարմանք պան է` սուտ խափանը
Էղիլ է մեր փաստաբանը,
Ճէպեր քանի կըպարպէ նա`
Սըտկի իշտահն ալ կաւելնայ։

Զարմանք պան է՝ էնկ տըգէտը
Էղիլ է մեր վարժապետը.
Նոր իմացանք՝ ծեծել-փետել
Է տըղոցը պան սօրվեցնել։

Զարմանք պան է` թօռմազ ըլալ
Ասիլ է քի հալխին մեխքնալ,
Մեր տումայի հինկ-վեց կլասնին
Նախչըւանը եօխ պիտ անին։

Զարմանք պան է` վօր ծակաչքը
Մեզ պիտի տայ իրեն ստակը,