Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/163

Այս էջը հաստատված է

Սիֆթէ պիտ կընիմ իլքօվիյ մուշտակ,
Հետն ալ մէկ թանկնօց սամուրէ կըտակ
Կընկաս հետ սաղ օր Ռաստօվ պիտ անցն ում,
Կօլօվա լալըս հալխին իմացնում,
Երեք հազարը էրիկ ու կընկան
Իմ թահմինովըս պիտ լայ բավական։
Եփօր աստուծով մեր Նոր Նախչըւան
Ինծ ընտռելու լայ իրեն կօլօվան,-
Առչէվէ ծեզի ես կըխոստանամ,
Վօր տօնիս օրը ծեզի պալ կուտամ.
Թօղութին արէք, իմ պարեկամներ,
Ուրիշ պան չիկտիմ կերուխումէն վեր։

Եփօր աստուծով մեր Նոր Նախչըւան
Ինծ ընտռելու լայ իրեն կօլօվան,—
Տօն ու լուր օրը, եա ուտիս, եա պաս
Սթօլիս սանթուռին պիտ լայ անպակաս.
Երեք հազարը` ճէպէս ալ ատքան,
Ալայ ռազնիյ կինիի բավական։

Ասկից աւելի, ասված է վըկայ,
Աղաներուս մէչ ուրիշ միտք չի կա,
Ու տաք միամիտ խեղճ նախչըւանցիք
Կէնէ աս մարթոց կօլօվա կուզիք.
Ծեր կամքն է, արէ՛ք տացա կօլօվա,
Ամա նայեցէք՝ վերչը գէշ չի'լա։