Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/168

Այս էջը հաստատված է

Հէպէթ աղէկ մարթ պիտ ըլար պապաս,
Վօր ստըկով կռից էրկըթէ քասսաս,
Ասված օղորմի նարա սուրփ հոքուն,
Վօր ավից ինծի հաց ու ռահաթ քուն.
Տաղտաղայ, տանճանք ի՞նչ պան է, չիտիմ,—
Հը՜, աղէ՞կ մարթ իմ։

Թէօյֆէ պաներու ունիմ պարակ վքուս,
Զիաֆէթ ու պալ կանցնում լուսելուս,
Կնիկըս թանց կանէ, չի նըստիլ պատին,
Զումրութ, ճէվահիր կըցոլան մատին,
Տայմա տիչ, ֆազան, ասէթռա կուտիմ,-
Հը՜ , աղէ՞կ մարթ իմ։

Տունիս թէփէն է Փարիժի ֆասօն,
Ասօր, եա վաղը կունենամ միլիօն,
Միլքերըս օրէ օր կըշատցունում,
Կուվէռնանքայով զավակ կը մեծցնում.
Եա հօս, եա Ռաստօվ մեծ տուն պիտ խորթիմ,
Հ՜ը, աղէ՞կ մարթ իմ։

Աղէկ մարթ` լալըս անկե իմացայ,
Վօր ամէն գօրծի մէչ մըտնիլ կըրցայ.
Պանքի, թատրոնի եվ կամ վարժատան
Հօքապարցու իմ եվ կամ թէ անթամ.
Տումա եալ կուգամ ու կըկանչվըռտիմ,-
Հը՜, աղէ՞կ մարթ իմ։

Իմ տունիս քօվը կայ մէքամ ազպար,
Ատենով անտեղ մէքամ մեծ խօզ կար.
Շատ, շատ տարիներ ատ խօզը կեցաւ,
Ետքէն սատկեցաւ.
Հալխը ատ խօզէն ի՞նչ շահ ունեցաւ։