Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/17

Այս էջը հաստատված է

Ինձմով անհաղթ էին հանդեպ թշնամյաց,
Նետ ու աղեղն նոցա էին սոսկալի,
Աշխարհ դողայր՝ հահե նոցին քաջ բազկաց,
Բայց ո՞ւր գնաց՝ այս իմ փառք բաղդ՛ պանծալի,
Փչեց հանկարծ՝ մրրիկ սաստիկ փոթորկյալ,
Դրեց կործան իմ աթոռն ի գետնի,
Ավերակըն բվոց դադար է եղյալ։
Գնա՛, պանդուխտ, դարձիր ի քո Հայաստան,
Եվ տար համբավ վասն վերջին արքայիս
Ասա՛ Լևոն թագավորն Արամյան,
Կնքեց յուր կյանքն օտարությամբ ի Փարեզ։
Ասա շատ էր թափել Լևոն արտասունք,
Վասն յուր ազգի, վասն աթոռո կործանման,
Կյանք յուր միայն էին ողբ, լաց, կոծ ու սուգ,
Որ կարոտ էր տեսո երկրին հայրենյան։
Պանդուխտըն ա՜խ քաշեց սրտին ի խորոց,
Աչաց աղբյուրք բղխեցին հորդ արտասուք.
Եվ կոծելով ընկավ գետին մեջ փըշոց,
Որ Լևոնի պատած էին տապան սուս.
Ասաց՝ ա՛րքա և օծյալ իմ թագավոր,
Մի՞թե կարեմ դառնալ երկիր հայրենի,
Ի՞նչ ասեմ ես՝ երբ որ հայք գան բյուրավոր,
Հարցանել ինձ՝ զողջույն յուրյանց՝ արքայի։
Ինչպես ասեմ՝ թե փառավոր իշխանը,
Որ Արամյան փառք և պատիվ էր անվան,
Այժմ թողի միայն օտար երկրումը,
Վերադարձա աչոք տեսնել Հայաստան։
Դու պառկած ես օտար պանդուխտ հողումը,
Քեզ Գաղղիա երբեք չիլնիր ճանաչում...
Վեր կաց երթանք երկիր քաջաց հայկազյանց,
Այն տեղ մնան քեզ, սպասեն հայրենիք։
Ապա թե դու չես դառնալ քո աշխարհը,
Չես սփոփել, մխիթարել Արմյանց.
Թող որ ես էլ՝ պառկիմ աստ քո մոտումը ,,
Լինիմ մենակ պահապան քո ոսկերաց։
Ի՞նչ տեղ դու ես անդ է և մեր հայրենի,
Քո գերեզման ուխտատեղի մերազնյայց,
Երբոր կուգան հայք այց քումդ տապանի,