Այս էջը հաստատված է
Այց կառնեն և իմ աննշան կըմախաց։
Իմ տապանին երբեք չիլնիր հովանի,
Ո՛չ դրոշակ և ո՛չ ասպար կամ վահան,
Քո տապանիդ ծածկույթ մահու ծիրանի,
Շվաք կուձգեն խնամով և յիմ դամբարան։
Եվ իմ անունս պիտի սերտեն, միտք պահենք
Ով որ անուն քաջ արքայիդ կհիշենք
Դու իմ տեր ես, ես քո ծառա մտերիմ։
Ի՞նչ աստ զարմանք, թե դարձ իմ է առ տեր իմ։