Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/19

Այս էջը հաստատված է
ՔԱՋ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՄԱՀԸ

Վիպասանություն
Բարեկամական նվեր Մկրտիչ Սանասարյանին
1

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Ո՜վ լուսի՛ն, լուսի՛ն, էլ քանի՞ էդպես
Դալկացած, տըժդույն, տըխուր երևես:
Այդ թխպոտ ամպերն քեզ զարհուրեցրին,
բոցոտ կայծակներն քեզ այլայլեցրին,
Երկնից կամարի դեղը դու ես լոկ,
Աստեղց մեջ չըկա քեզ նըման ոչ ոք:
Մի՞թե նախանձից թափել է գույնըդ,
Չէ՛, ուրիշ գաղտնիք ունիս սըրտոլմըդ։
Ասա՛ ինձ, լուսին, ասա սրտաբաց,
Ինչո՞ւ է, ինչո՞ւ, դեմքըդ այլայլած։
Երբ մենք սև օրվան ունինք կա բեկից,
Ասում են, կեսն է պակսում մեր ցավից.
Թըշվառին թըշվառն է միշտ մըխիթար,
Ո՞րտեղ կըգըտնիս դու քանց իս թըշվառ:
Որպես մըտատանջ, քեզ պես անտերունչ,
Սըրտոլմս գաղտնիք, բայց լուռ, անմըռունչ
Անցնում եմ օրերս, վայ դըլխուս տալով,
Մարդկանց մեջ ուրախ, միայնակ լալով։
Լալիս եմ, լալիս արցունքըս հորդոր
Ցողում, վազում են աչքիցս ամեն օր.
Չեն պակասում, չեն, հառաչանք ինձնից,
Եվ այս սև օրվան չունիմ կա բեկից։
Ամեն շընչավոր ունի մի ընկեր,