Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/192

Այս էջը հաստատված է

ԿՏԱԿ


Զէնկինութինն է պէտքական,
Հասարակ պան չիմանաս.
Օրթիս, ինծմէն քեզ հրաման,
Վօր տուն մութլախ զէնկին' լաս։

Զէնկին լասնը՝ քեզմէն չուզվիր
Խելք, կիտութին, վարք պարի.
Թեք վօր ծօցըտ փօղ ունեցիր,
Միտքըտ թօ'լա տավարի։

Հաճէթ չունի։ Ամա եփօր
Ասածըս չի հաւնեցար,
Խելք մաշեցիր, կյանքըտ պօլօր
Իմաստութին սորվեցար,

Ես քեզիմէն ծեռք կըվերցնում,
Քիւֆիւր կանիմ փիթուն օր,
Թէզ-թէզ շամառ ալ կուտեցնում,
Չիս ունենար կեանք անդորր։

Զէնկին լալը խօլայ պան է,
Մէկ տիժար ֆէնտ չիմանաս,
Ինծմէն քեզի սուրփ հրաման է`
Քարն ալ ճաթի՝ զէնկին 'լաս։

Կընա պազար, թօ Ծերոնը
Իր խասապի սիւնկերով
Դէմքէտ հանէ սուրփ մեռոնը,
Քեզ մարթ տառցնէ ատէթով։