Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/194

Այս էջը հաստատված է

Կուզիս թալնէ ու կօղցիր,
Կուզիս ծախէ հայր ու մայր,
Վըտանքի մէշ պատիվ տի՛ր,
Միայն ժօղվէ մեծ գումար։

Հարգանք ու փառք կունենաս,
Եւ կանվանվիս Մեկենաս.
Բարցրաբարբառ կամ լըռիկ`
Այս է աշխարքի կարծիք։

Յետո՞: Յետո, տինճ կապրիս,
Կուտիս, կըխմիս, կըմեռնիս։
Յետո՞։ Տէրտէրնէրը կուգան
Վերչին պատիվն քեզ կուտան։

Լէշըտ հօղին կավանդին,
Վօր վօրթունքը կուշտ ուտին։
Յետո՞։ Նըման քեզ վօրթին
Ջանը կընկնի քու մըլքին։