Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/209

Այս էջը հաստատված է


Ճակատիտ գրված է <Մինաս>,
Վօր միշտ ախմախ պիտ մընաս,
Քանի տարի ալ ապրիս,
Տայմա քաշած պիտ ըլաս։
Կեցցէ՛ Եակօռին փունճը,
Քանի վըրատ կա շունչը,
Խօզի պէս կըթաթախվի
Ռախիի մէչ քու տունչը։
Աչքերըտ բըլի շաշի
էրեսըտ տավուլի կաշի,
Ինքըտ քեզի աղա կիտիս,
Իրօք ես կավաթպաշի։
Թէպէտ կոչումըտ է <...>
Կօրծէտ կիտինք քեզ կռվարար.
Ինչխատար ալ էրեստ թուքին,
Մեր եախայէն տուն վազ չէկար։
Տէհ քիւլհանի քլուպի աղա,
էղիր նորէն տուն մասխարա,
Քլուպի պալէն առ հաստկէկ տամ,
Հին ֆասօնի փօլքա խաղա։