Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/236

Այս էջը հաստատված է

ՄԵՂՈՒ



Հա՛, ծագեցավ արեգակը,
Հա՛, ծաղկեցավ մանիշակը
Մեղուն թողուց իր փեթակը
Տըզտըզալով֊տըզտըզալով։

Մեղուն թըռավ ծաղկե ծաղիկ,
Մեղըր առավ քաղցր֊անուշիկ,
Մոմը տարավ հոտոտ, լուսիկ,
Պըզպըզալով֊պըզպըզալով։

Անուշ մեղրը՝ մանըր տղոց,
Դեղին մոմը՝ ամեն սըրբոց,
Իսկ չարերին՝ կըճ ու խայթոց.
Կըսկըծալով֊կըսկըծալով։