Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/24

Այս էջը հաստատված է

Բայց նա ըստրկի կյանք վարել չընտրեց,
Ծընընդով ազնիվ՝ ազնիվ մահ խընդրեց։
Չէ՛ր նա կուրացած նըշույլքով բախտին,
Բայց չէր էլ զըզվել օրերով կյանքին.
Նա քաջ էր մարմնով, հոգվով էլ վեհանձ,
Կիրքերը նորա բնավ չէին անսանձ.
Առտընին կյանքում ծընող բազմագութ,
Բանակի մեջը զորավար հըմուտ։
Պարիսպ ամրակուռ հայրենյաց համար,
Ամեն մի հայի հույսն ու մխիթար։
Բայց իր թշնամյա՞ ց... ահեղ հալածիչ,
Դեմ ու դեմ կռվող, բայց ո՛չ նենգ պատրիչ.
Քանի որ ոսոխն թուր ուներ ձեռին,
Վարդանն էր նորա ահեղ թըշնամին.
Բայց երբ դըներ նա զենքըն իր գետին,
Վարդանն էր նորա պաշտպան առաջին.
 

7


Թընդաց սըրտերը արի հայերուն,
Սանձերը թողած նըժույգ ձիերուն,
Աջ ձեռքին թըրեր, ձախերին՝ վահան,
Քաջ-քաջ վաղ տվին պարսից հանդիման։
Գըրոհն էր ահեղ սըրտոտ հայերուն,
Գետերի նըման թափեցին արյուն,
Մահը անփախուստ էր նոցա աչքին,
Խիստ թանկ ծախեցին մահերը պարսկին.
Երկար չըտևեց այն անգամ կռիվը,
Շատ շուտ քիչացավ հայերու թիվը,
Մընացորդք քաջաց նախանձ բերելով,
Ընկան կոտորած պարսից թըրերով,
Մընաց լոկ Վարդան իր բուռ քաջաց հետ,
Նորա առաջ գունդք պարսից անհեթեթ։
Չըսարսեց նորա վեհանձըն հոգին,
Տեսնելով անշուշտ վըտանգ առաջին,