Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/242

Այս էջը հաստատված է


ԱՄԵՆԱՄԵԾ ԱՆԲԱՂԴՈԻԹ3ՈԻՆ



Երբ հողագործը չունի եզ, արօր,
Երբեք չեմ ասիլ նորան բաղդավոր։

Երբ ապրանք ու փող չունի խանութպան,
Նա էլ է անբաղդ, թշվառ բավական։

Բայց երբ չերթա հայ տըղան վարժատուն,-
Այս է ամենից մեծ անբաղդություն։