Հողմը հնչեց ի հարավեն,
Ազատվեցան դաշտը ձյուներեն,
Բերկրություն է ամեն տըղոց,
«Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց»։
Առուները խոխոջացին,
Ծառերն բողբոջ արձակեցին,
Օդը լի է ձայնիվ թռչնոց,
«Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց»։
Տղա, աղջիկ-ուրախ զվարթ,
Փթթեցան զերդ մայիսի վարդ...
Ոխ, քեն չունի սիրտը մարդոց,
«Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց»։
Քրիստոս հարյավ... կասկած չիկա,
Բնությունն համայն է մեզ վկա...
Բայց ե՞րբ կասե լեզուն հայոց,
«Նա էլ հարյա՜վ ի մեռելոց»։