Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/26

Այս էջը հաստատված է

Բայց ինչո՞ւ լացեց այդ արի մարդը,
Որին անծանոթ էր ահն ու դարդը.
Գո՛ւցե թե հիշեց նա այդ րոպեին
Տանը անպաշտպան թողած ընտանին,
Որ շուտով կընկնին ձեռքը թշնամուն,
Այդ ազատ կյանքեն կերթան գերություն.
Ձեռակապ, քաղցած ու հազար չարիք
Անմեղ տանելով խեղճ հայոց կնանիք,
Պարսից որերույն պիտի հարճք լինին,
Կամ կույր հետևողք Զըրադաշտի կրոնին։
Կանցնին սև օրեր, կանցնին և տարիք,
Այդ զեղջ կյանքումը կմոռանան չարիք
Իրանց հալածչաց, կմոռանան հային,
Որք նոցա սիրույն այդքան ցավ տարին.
Այն թըռչնուն նըման, որ և՛ վանդակում,
Անտառեն զըրկած՝ գըտավ խընդություն,
Անույշ երգերով, հորերեն սովրած,
Ունկը փաղաքշեց իր չար թըշնամյաց...
Գո՛ւցե նա լացեց հայի վիճակին,
Անկումը գահին, կորուստը թագին,
Որ հազար ու բյուր կըրելով ցավեր,
Անկործան պահեց նոցա շատ դարեր.
Ինչո՞ւ... որ մի օր հիմարի կամքից
Անդա՞րձ զրկվի հորական փառքի՜ց...
Ա՜խ, դառն էր նորա հըսկայի սըրտին
Տեսնել հաղթանակ պարսից ոխերիմ։

9



Կարծիք կա,որ հոգին ունի

մի գաղտնի զորություն յուր
ապագա վիճակը նախազգալու։

                        Չոքքե


Սև-սև պատկերներ՝ սև քողի նըման
Վըրդոված մըտքին եկան հանդիման.
Տեսավ Հայաստան ոտնակոխ արած,
Քաղաք մարդաշատ իսպառ ավերած,
Երբեմն բնակիչք տեր շատ ազգերի,