Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/267

Այս էջը հաստատված է

ԹՌՉՈԻՆԻ ՁԱԳ



Անկողնիկի մեջ անմեղ երեխան
Նիրհում է խաղաղ հրեշտակի նըման,
Իսկ նորա մայրը մոտի սենյակում
Երեխի համար խավիծ է եփում...
Երդիկեն հանկարծ գայլը ներս թըռավ,
Տըղի անկողնին կատղած մոտեցավ...
Երեխերք, ինչո՞ւ այդպես սարսեցաք,
Թռչունի համար դուք չե՞ք գայլ անհագ,
Մի՛ դիպչիք, ուրեմն, թռչունի ձագին,
Ինչպես չար գայլը՝ խեղճ մոր զավակին։