Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/274

Այս էջը հաստատված է

ԳԻՏՈԻԹՑՈԻՆ



Ես մի բան գիտեմ-շատ խելոք է նա,
Գիտե կրոն ավել քան ըզքահանա.
Գիտե նա երկինք, երկիր, ծով անհուն
Ավելի, քան տասըն մարդիկ իմաստուն։

Աշխարքիս մեջի կենդանյաց անվանք-
Տունկի, սողունքի-գիտե նա բերանք,
Ջըրերու կաթիլ ու ավազ ծովուն
Կըհամրե նա քեզ ճիշտ մի րոպեում...
Խելքդ շատ մի՛ մաշիլ,-այս բանի անունն
Ասում են մարդիկ ուսում-գիտություն։