Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/276

Այս էջը հաստատված է


Փյունիկի թևեն գրիչ փետեցի,
Առի արաբի երեսեն թանաք.
Ձյունապատ դաշտեն մի թերթ կըտրեցի,
Ու պապուս պապին գըրեցի նամակ։

Զ



Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ կոշտ խոսքեր ասացին իրար.
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ.
Ո՞վ հաղթեց։ Անշուշտ մեր Հայկը ահեղ։