Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/279

Այս էջը հաստատված է

ԱՍՏՂԻԿՆԵՐ



Աստղիկները աղաչեցին արևին.
«Մեզ էլ հետըդ տա՛ր պըտըտցուր շուրջ երկրին»։
-Տանը կեցեք, ասաց նոցա արևը,
Նըշույլներով կայրեմ ես ձեր աչերը։

Աստղիկները աղաչեցին լուսինին,
«Ուրեմն դու պըտըտցուր մեզ շուրջ երկրին»։
Եկե՛ք, որդիք, ասաց նոցա հեզ լուսին,
Ու այդ օրեն կը պըտըտին միասին։