Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/283

Այս էջը հաստատված է

ԹՌՉՆԱԿ


Ոչ հոգ գիտէ և ոչ վաստակ,
Անզօր, անտէր անմեղ թըռչնակ,
Ոչ քըրտնաջան զօրըն ողջոյն,
Աշխատ լինի հիւսել ըզբոյն։
Թառեալ ըզցայգ յոստ ինչ ծառոյ,
Ընդ հաս այգուն ծագման արփւոյ.
Ձայնի բնութեան ունկն դընէ,
Զթևս թօթափէ և յերգ կանխէ,
Ըզհետ գարնան՝ գեղոյ բնութեան
Ահա ամառն գայ ջերմութեան,
Եւ մէգ և օդ անձրևածին
Բերէ աշուն անագանին։
Վիշտ է մարդկան՝ ցաւ և ձանձրոյթ,
Թռչնակն ի բաց յերկիր անքոյթ
Իծագ ջերմին անդր քան ըզծով
Ցըգալ գարնան թըռչի փութով