Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/284

Այս էջը հաստատված է

ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀՈԲԱ


Ո՞վ մարդ, որ քո դառնության մեջ զուր տեղեն
Դու Աստուծմե կըտրտնջաս նեղացած,
Լսե՛` ինչպես նա նախանձու վառվելեն,
Դեպ առ Հոբն թուխպերիցը բան ասաց,
Անձրև, մրրիկ, կարկուտի մեջ փայլելով,
Ամպո գոռալն կխափանցներ յուր ձայնով,
Բարբառելով երկինք երկնից կշարժեր,
Եվ այս կերպիվ Հոբին ի վեճ կկանչեր։
Ժողովե այժմ բոլոր ուժըդ` կասեմ քեզ,
Արիացի՛ր, կեցի՛ր, և տո՛ւր պատասխան.
Ո՞ւր էիր դու, երբ որ կարգով իմ ձեռքես
Այս գեղեցիկ երկիրն առավ կերպարան.
Երբ ձգեցի հաստատությունն աշխարհի.
Եվ երկնայնոց զորությանց գունդն հրաշալի
Իմ մեծությունս իշխանությունս բարբառցուց,
Դու ևս այժմ քո գիտությունդ հայտնե՛, ցո՛ւյց։
Ո՞ւր էիր դու այն ժամանակն, որ դիմացս
Անհամար բյուրք նոր ստեղծված աստղերուն
Վառվառելով հանկարծակի իմ ձեռացս
Ի մեջ անհուն լայնածավալ տեղերուն
Իմ մեծությունս կպատմեին` կասեին.
Երբ արևեն կըփայլեին՝ կերթային
Ամենայն տեղ նոր տեսնված ճաճանչներ,
Կամ երբ լուսինն առջի գիշերն կըծագեր։
Ո՞վ է որ ծովն զուսպ բռնել է ափներով,
Կամ անդունդքին հաստատել է ըզսահման,
Եվ նորա ևս կատղած ատենն ալիքով