Հեռու` ելնել ո՛չ է տվել հըրաման.
Հորձանն, որ ծածկըված է խավարով,
Ո՞չ ես բացի հըզորագույն իմ ձեռով,
Եվ մառախուղն փարատեցի, փախուցի,
Ցամաք հողեն օվկիանոսն բաժնեցի։
Կարեի՞ր դու գոնե արդյոք մեկ անգամ
Հըրաման տալ, որ վաղ ծագեր առավոտ.
Եվ անդերուն մեկ օր ծարավ տոթաժամ
Տալ անձրևով զովարար ջուր համառոտ.
Նավավարին ճամփան ուղղել հնարքով,
Որ ողջանդամ հասնի ափըն, գա շուտով
Կամ աշխարհիս ծանրության հողն թափելու,
Անաստված մարդ նորա վրայեն վանելու։
Հորձանքներուն ոլոր֊ մոլոր ճամփաներն
Արդյոք ծովի խոր֊խոր տեղերն քայլե՞լ ես.
Եվ հրեշից զարմանազան ջոկերն,
Որ ծովի տակն միայն կշրջին, համրե՞լ ես.
Արդյոք դիմացդ երբևիցե բացվե՞լ են
Զարհուրելի մահու ահեղ դռներն,
Որ խավարի մութերով միշտ ծածկած են.
Դու մաշե՞լ ես արդյոք դժոխքի շուրթերն։
Մրրիկներով ցիրցան տալով մութ ամպին,
Դու արեգակն կարե՞ս արդյոք քողարկել,
Պայծառ անոսր օդն առնել թխպագին,
Փայլատակունք անձրևի մեջ ծնեցնել,
Հանկարծակի փայլած անցած փայլակով,
Սարերու սիրտն դողացնելու ձայներով,
Այս աշխարհի չորս կողմերն խաղացնել,
Մահկանացվաց քո բարկությունդ իմացնել։
Արդյոք այդ քո՞ հնարքներով կթռչի
Արծիվն՝ երկնից բարձրության մեջ անվո պես,
Քամիի դեմ յուր թևերր կը բացվի,
Մտիկ կանե՝ ծովուց գետոց դեպ երես.
Կամ բարձրագույն ամպոց մեջեն կտեսնու
Խոր֊խոր ջրոց և անդնդոց տակերն,
Թե ես նրան ի՞նչ եմ տվել ուտելու.
Դո՞ւ ես ստեղծել այն սրատես աչքերն։
Լեռներու մեջ տես սոսկալին բեհեմոդ,