Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/290

Այս էջը հաստատված է

ԱՂՎԵՍ ԵՎ ԽԱՂՈՂ


Սովատանջ աղվեսն մի այգի մըտավ,
Խաղողի փունջերն հասնացած գըտավ.
Քաղցրահամ պտղոց վըրա նայելեն,
Խըղճուկի թուքը կաթում էր բերնեն։

Ույժը հավաքեց, սկսեց թռչել,
Ոչ պուկել, այլև չկարաց դպչել
Խաղողի ծայրին. նորից թռչտեց,
Բայց, ավա՜ղ, միայն իզուր աշխատեց։

Հուսահատ՝ թողած խաղողն ու այգին,
Այսպես խորհում էը նա իրա մըտքին.
Չեմ ուզում ուտել, նա դեռ տըհաս է,
Տըհաս խաղողը փորին վընաս է։