Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/294

Այս էջը հաստատված է

Մի օր ծառաս կոտրեց իմ մեծ հայելին,
Որ կարժենար քիչ-քիչ հազար ֆիորին.
Ես չասացի նորան խոսքեր անվայել,
Այլ ստիպեցի վեց ամ ձըրի ծառայել։
Այս դիպվածը նորան խըրատ կը լիներ,
Թե որ մինչև յոթներորդը նա ապրեր։
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի։

Մի օր եկավ իմ մոտ մի խեղճ պատանի,
Խընդրեց, որ ես դընեմ նորան մի բանի.
Խիստ չափավոր էր թըշվառի խընդրածը,
Բայց էն տարի շատ թանկագին էր հացը.
Չընդունեցի. նա էլ գընաց ջուրն ընկավ,
Ափսո՜ս տըղա, որ նա էդպես շուտ մեռավ։
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի։

Մի օր տեսա մի ալևոր մուրացկան,
Որ վեց տարի առաջ այգիումս էր վարձկան.
Խոշբեշ արի հետը, սիրով խոսեցի,
Սրանից սավայ ՝ ո՞նց է քեֆդ, հարցուցի.
Բայց նա հանկարծ ինձնից խընդրեց մեկ մանեթ,
Ես զարմացա սաստիկ ու շուտ դարձա ետ։
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի։

Մի օր որդիս իրա կամքով, անհրաման,
Սընդուկիցըս հանեց հինգ թե վեց թուման,
Ես իմացա, վըրա հասա բըռնեցի,
Ձեռքը կապած՝ դատավորին մատնեցի,
Շատ չի անցավ, վախից խեղճը թույն կերավ.
Ահա՛, էսպես միակ հույսը իմ կորավ։
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի։

Իմ Շուշանի սիրտը կրպավ Օհանին.
էդ Օհանի ծընողք չունքի խեղճ էին,