Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/30

Այս էջը հաստատված է

Յուր լիրբ նըզոված ձեռքը կարկառեց,
Ազգության վերջին կապը պատառեց.

Հայի կորուստը մոտ է, ի՞նչ անենք,—
Հիմի է՞լ լըռենք։

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին,
Արհամարհելով մեր փառքն ազգային.
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գըլուխ դըրավ,
Սույրբ խորան չունինք, արդ ո՞ւր աղոթենք,-

Հիմի է՞լ լըռենք։

Հիմի է՞լ լըռենք, մարդիկ ի՞նչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն.
Չե՞ն ասիլ, որ հայք արժանի էին
Այդ ըստրկական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք,

Մինչև ե՞րբ լըռենք։

Թո՛ղ լըռե մունջը, անդամալույծը,
Կամ՝ որոց քաղցր է թըշնամու լուծը,
Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ,
Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք—

Ու այնպես լըռենք։


11



Մոտ էր արևը իր մորը մըտին,
Խիտ–խիտ նետում էր ճաճանչն իր հետին,
Տեսնողը կասեր, այս անգամ արևն
Տալիս էր երկրին իր վերջին բարևն։
Վերջինն էր, այո՛, բայց ո՛չ ամենուն,
Վերջինն էր այն խեղճ, կըտրիճ հայերուն.
Նորա շողի հետ նոցա վեհ հոգին
Պիտի սըլանար դեպ պայծառ երկին։
Դարձյալ գրոհ տվին հայք ուժգին-ուժգին,
Թընդացին շարքերն թշնամյաց զորքին,