Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/310

Այս էջը հաստատված է

ՊՈԵՄՆԵՐ

ԶԱՐՄԱՅՐ ՆԱՎԱՊԵՏԻ ՄԱՀԸ

(Էջ 7)

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է` Ա, 1850 թ., N 11, էջ 171—174, «Մահ Զարմայր նահապետի» վերնագրով, հետևյալ ստորագրությամբ՝ -Հեղինակ «Պանդխտի ի գերեզման Լևոնի ի Փարէզ»։ Վերջին բանաստեղծությունը տպագրված է անստորագիր, այնպես որ դրա հիման վրա անհնարին է պարզել այդ գործերի հեղինակի ով լինելը: Սակայն նույն «Արարատ»-ում (1850, N 14, էջ 209-210) տպագրված «Լսարան (Լիկեոն կամ լիցեյ) վեհազնյա Լազարևյանց» վերտառությամբ Ռ. Պատկանյանի հոդվածը ունի այսպիսի ստորագրություն. «Հեղինակ Պանդուխտ ի Փարէզ ի գերեզման Լևոնի վերջնո և մահու Զարմայրա նահապետի Հայոց։ Ռ. Պատկանյան. յաշակերտութենէ վեհազնեա Լազարեւեանց Ազգալոյս ճեմարանի Արեւելեան լեգուաց»։ Այս վերջին փաստով ճշտվում է վերոհիշյալ ստեղծագործությունների հեղինակային պատկանելիությունը։ Ալ. Երիցյանի՝ Գրիգոր Խալաթյանին հասցեագրած 1892 թ. սեպտեմբերի 1-ի նամակում (Գ. Լևոնյանի ֆոնդ, N 62) արտահայտած տարակուսանքը այն մասին՝ հո՞ր, թե՞ որդու գրչին է պատկանում «Զարմայրը», անհիմն է թվում, երբ նկատի ենք առնում վերոհիշյալ փաստը։ «Զարմայր նահապետի մահը» տպագրվել է նաև` «րՍոխակ Հայաստանի», 1874, էջ 57-61, ապա` ՌՊԵ I, էջ 1-6։

ՊԱՆԴՈԻԽՏ ՀԱՅ Ի ՓԱՐԷԶ

Ի ԳԵՐԵԶՄԱՆԻ ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՅՈՑ

(էջ 12)

Պահպանվել է մեկ ընդօրինակություն (ՌՊՖ, N 151դ)։ Առաջին անգամ տպագրվել է Ա, 1850 թ, N 8, էջ 123-127, որտեղից և հավանորեն կատարված է ընդօրինակությունը։ Կից տպագրվել է հետևյալ պատմական տեղեկությունը՝ «Հիշատակը հնոց» վերնագրով։ «Հայոց վերջին թագավորը Լևոն 6<րդ>, երբոր ապաբաղդությամբ՝ յուր թագավորութենեն զրկվեցավ, յոթը տարի բանտումը մնաց Եգիպտոս և Դամասկոս: Վերջապես, երբ բանտից ազատվեցավ, գնաց Փարեզ, որ Գաղղիո թագավորի օգնությամր մյուս անգամ յուր թագավորությունը ստանա. բայց չհաջողեցավ, և այնտեղ