վախճանեցավ 1393 թվին։ Թաղվեցավ մարմինը Կելեստինյանց կրոնավորաց վանքումը և վրեն գեղեցիկ մահարձան դրվեցավ: 1792 թվին՝ Գաղղիո խառնակության ժամանակը, երբ որ երևելի անձանց մարմինները բերին Պանդեոն (ամենաստվածյան) ասացյալ տաճարը... Կարծիք կա, թե այն ժամանակը այլ երևելի մարդոց մարմիններու հետ բերվեցավ Պանդեոն և Լևոն թագավորի մարմինը: Այս թագավորի վարքը և գործքը պիտի պատմենք համառոտ՝ հետի թերթերումը. այժմ կդնենք այստեղ նորա գերեզմանի մոտ պատահած մտածությունը, որ մեկ պանդուխտ հայ Փարեզ գնալով` արել է»։
ՔԱՋ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՄԱՀԸ
Վիպասանություն
(էջ 17)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊՖ,N 2գ։ Ինքնագրի առաջին էջի ճակատին կա հետևյալ մակագրությունը՝ «Ս. Պետերբուրգ 1862-ին։ Այս է ընծա Ռափայել Պատկանյանեն, որ իր սեփական ձեռքով գրել է։ Ալեքսանդր Դավթյան Ռոտինյանց»։ Սրան հաջորդում են թանաքով ջնջված անուն-ազգանուն՝ «Գաբրիել . . . .»: Ազգանունն անընթեռնելի է։ Ինքնագրի խորագիրն է՝ «Վարդանի մահը»։ Ինքնագիրն ունի հետևյալ բնաբանը, որ վերցված է Նեկրասովի անվերնագիր մի բանաստեղծությունից.
|
Այս տողերը տպագրության ընթացքում, հավանաբար, հանվել են գրաքննության կողմից։ Ենթադրությունն առավել հավանական է դառնում, երբ ծանոթանում ենք ամբողջ բանաստեղծությանը։
|
Պահպանվել են նաև երկու ինքնագիր հատվածներ՝ ՌՊֆ, N N 355, 357։ N 355 հատվածը հոկտեմբերի 30-ի նամակով (հավանաբար 1865 թվականի) ուղարկված է Գ. Քանանյանին։ Այն ընդամենը 34 տող է, ընդգրկում է պոեմի 5-րդ հատվածը` 116-139 տողերը և 6֊րդ հատվածից՝ 140-150 տողերը։ N 357 հատվածը 1855 թ. նոյեմբերի 24-ի նամակի հետ դարձյալ ուղարկված է Գ. Քանանյանին։ Այն ընդամենը 26 տող է և ընդգրկում է պոեմի 8-րդ հատվածը՝ 226—251 տողերը: