Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/313

Այս էջը հաստատված է

Անցնում է ավելի քան մեկևկես տարի։ 1860 թ. մարտի 20֊ի նամակով (ՌՊֆ N 400) Պատկանյանը Գ. Քանանյանին խնդրում է նրա մոտ եղած «Վարդանը» ուղարկել ԿՀԱ-ի խմբագրությանը։ Մի փոքր ուշ գրված նամակում նորից ընկերոջն հիշեցնում է «Վարդանը» Թիֆլիս, ԿՀԱ֊ի խմբագրությանն ուղարկելու մասին։ Վերջապես 1861 թ. փետրվարի 3֊ի նամակով (ՌՊֆ, N 404) Պատկանյանը Գ. Քանանյանին երրորդ անգամ հիշեցնում է «Վարդանը» անհապաղ ԿՀԱ-ին ուղարկելու վերաբերյալ։ Պոեմը առաջին անգամ տպագրվել է՝ ԿՀԱ, 1861, N 7, էջ 513-530։ «Բարեկամական նվեր Մկրտիչ Սանասարյանին» ընծայականով, ապա նաև` ԳՔԲI, էջ 99-127, առանց ընծայականի, ԳՔԲ II, էջ 87—111, դարձյալ առանց ընծայականի, ՌՊԵI, էջ 82-104, վերականգնված ընծայականով:

N 2 գ 31 «Լըսիր, մուսային պարկեշտ որդեգիր,
ԿՀԱ 37 Ոչ ոք չի խըլեց դարդը իմ սըրտից.
ԿՀԱ 41 Մի օր բարձրացուց աչերը երկին
N 2 գ 44 Ի՞նչ ղարդ է սըրտումդ, ի՞նչ վիշտ, ի՞նչ մորմոք:
N 2 գ 59 Դե՛հ, լսի՛ր: Մի օր կապուտակ կամարն
N 2 գ 80 Աստղերն էլ երկնից նորա փառք տվին,
ԿՀԱ 82 Չէի կըշտանում վըրեն նայելից։
ԿՀԱ 91 Ո՞ւր էր այն անխոնջ հայոց գեղջուկը,
ԿՀԱ 94 Կամ ո՞ւր մըշակի պարտեզն ու այգիք։
ԳՔԲ1 100 Բայց ո՞վ քեզ նյութեց այդքան մեծ չարիք,
N 2 գ 103 Թե՛ օձ էր բնակել նորա չար հոգուն
N 355 115 Պըտուղք-արժանի գեհենի հունձին։
N 355 117 Նորա անթիվ զորք տիրել էր պարսից.
N 355 123 Գուներով ներկած զարդ էին երկնի.
N 355 124 Ավետիս կարդաց նորել արևուն
N 2 գ 147 Հաղթել կամ փառոք ընկնել գոռ դաշտում.
N 2 գ 154 Չէր նա կուրացած նըշույլքով փառքին,
N 2 գ 177 Գետերի նըման թափեցին արյուն,
N 357 215 Ձեր գլխի անցքը կըպատմենք երգով.
N 2 գ 249 Անդարձ զրկվի դարևոր փառքից. 299֊րդ տողից հետո սկսվող «Զինվորները երգում են» հատվածը ՌՊֆ, N 2 գ֊ում վերնագրված է «Տաղը»։
N 2 գ 303 Այնօր (նոքա) գետնին թափել տվին գետ արյուն.
N 2 գ 308 Դուն մի՛ մնալ աչքըդ արցունք օրն ի բուն
         322–375 տողերը («Վարդանի երգը» ամբողջությամբ) N 2գ֊ում բացակայում են:
ՌՊԵI֊ում 353 տողի «անգոհ» բառը տպագրված է` «անհոգ»:
ԳՔԲI, ԳՔԲII 355 Ազգությանս վերջին կապը պատառեց.

ԳԱԹ ՌՊֆ N 2 գ-ում 12-րդ հատվածին իբրև բնաբան բերված են Լերմոնտովի բանաստեղծության հետևյալ տողերը`

«Заря погасла, поздно, поздно,
Сырая ночь не далека»,


որոնք, մեզ անհայտ տատճառով, տպագրված տեքստից դուրս են մնացել: