Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/316

Այս էջը հաստատված է

նույնը, որ խոսում է հայոց ամենաստոր վիճակի մարդը։ Ապագայումը կտեսնենք` մեր Քյոռօղլուն կունենա՞ արդյոք իրավունք մեր սուրբ ոխտի ազնիվ ծնունդներեն մինը կոչվելու, կունենա՞ արդյոք իրավունք կարեկից սրտեր դեպի ինքը ձգելու. կապացուցանե՞ արդյոք մեր տխմար գրագետներուն, թե` հառաջ քան թե գրիչդ ձեռիդ առած մտնում ես ազգի դպրության ասպարեզի մեջ` ունենաս պիտի անկեղծ սեր դեպ ազգդ և անանձնասեր դիտավորություն նրան բարոյապես օգնելու»։ Այսպիսով, պոեմը գրված է 1859 թվականին։ Գ. Խալաթյանը սխալմամբ այն զետեղել է 1856 թվականին գրած ստեղծագործությունների շարքը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ԳՔԲI, էջ 36-44, ապա նաև ԳՔԲII, էջ 31-37, երկու դեպքում «Բանաստեղծություն» ենթավերնագրով, տպագրվել է նաև ՌՊԵI, էջ 50-56, «Վիպասանություն» ենթավերնագրով։

N 2ա 4 Մինչ էս օրըս աշուղները մեջլիսի մեջ նորա վարքը
N 2ա, ԳՔԲI 12 Հիշելով Քեոռօղլուի անցած գընացած գործերը։
N 2ա 15 Սըխրագործությանը նորա և մեծանձնության խաբրիկը
N 2ա 16 Բանձր Յալբուզ սարից բռնած` անցել էին թափ Հնդիկը,
N 2ա «Յալբուղ» բառը տողատակ ծանոթագրված է` «էլ֊Բօրուս»։
N 2ա 29 Աշուղն ամենի ղադրին գըլուխը ղուրբան է դընում,
N 2ա 32 Խաղով է ծընել մորը արգանդեն, խաղով է մեռնում։
N 2ա 35 Խոջա ու քյասիբ, տեր ու ծառա են նորա սիրական,
N 2ա 37 Վառ արեգակը ամենի համար լույս է ու պայծառ,
N 2ա 38 Խեղճո՜ւկ աշուղի օրվա միջին էլ մութ է ու խավար,
N 2ա 39 Մութ է աչքերը, բայց լույս է հոգին, սիրտն է բոցավառ։
         Երրորդ հատվածի «Քյոռօղլու սազը» վերնագրի փոխարեն ԳՔԲI և ԳՔԲII֊ ում`
Քյոռօղլու սուրը»։
N 2ա 48 Էդ սարի գլխուն մենակ մեկ մարդու ոտքն է կոխել.
N 2ա 50 Ու Ռաշտի նալը նըրա կողքերից կեծակ է հանել։
N 2ա 55 «Քաջք» բառը տողատակ ծանոթագրված է` «горный дух»:
N 2ա 58 Քըշե ձիդ առաջ, խանջերըդ հանե էրծաթ պատենեն,
N 2ա 61 Չգիտես մագյար, որ դիվաբընակ էդ սարի գլխուն
Չորրորդ հատվածի «Բազմականք խնդրում են աշուղին» վերնագրի փոխարեն՝ «Բազմականք խնդրում են աշուղին, ասելով»։
N 2ա 71 Թող պատմե մեզի գործքը դյուցազանց անցած դարերուն,
N 2 ա 72 Ո՞վ էր բնակիչը էս դիվաբընակ վայրի սարերուն։
N 2բ և 399 73 Մահմուդ Սուլթան բռնավորը օրեն դար անցած,
N 2բ 75 նըրա ղոշում, նոքարների թիվը չիկար, հեսաբը.
N 399 75 Նորա ղոշում, նոքարներու թիվը չիկար, հեսաբը,
NN 2բ և 399 76 Անպատմելի զալում մարդ էր, ասում է հին քիթաբը։
N 399 76 տողի վերջում «քիթաբ» բառի մոտ փակագծերում` «գիրք»։
N 399 79 Ի՞նչ է հարցնում էդ խուժադուժ բազմությունը՝ իրարից,
N 399 81 տողի վերջում «Հերաթը» բառի մոտ փակագծերում՝ «Ղաբուլիստանի քաղաքն է»։
N 399 81 «Հերաթը» բառի տակ կարդացվում է ջնջված «երկիրը» բառը։
N 399 82 տողի «Սեհրաթը» բառի մոտ փակագծերում` «Սահմանագլուխ»:
NN 2բ, 399 84 Կեսը հա՜յ-հա՜յ, կեսը վա՜յ վա՜յ ասում լալիս, կամ խնդում.
N 399 86 Վայ վագլախը մեր խեղճ ազգի քամբախտ կյանքի մեծ փայն է.