«Դև Մրուսի» չտպագրվելը թերևս կարելի լինի բացատրել նրանով, որ «Հյուսիսափայլի» խմբագրությունը պարզապես խուսափել է իր հակառակորդներին (Այվազովսկի և ուրիշներ) գրգռելու նոր առիթ տալ, քանի որ Պատկանյանի մշակած
ազգային ավանդությունը հոգևորականության դեմ ուղղված մի սպանիչ քննադատություն էր։ Ըստ երևույթին, Ռ. Պատկանյանը այդ բանը կռահելով, իր նամակում
փորձում էր խմբագրությանը ապացուցել իր երկի «անմեղ» բնույթը, նրա ժողովրդական ծագումը և այլն։ Անհասկանալի է մնում սակայն «Հյուսիսափայլում»
Պատկանյանի «Ծեր այր» և մյուս գործերը չտպագրվելու փաստը...
«Դև Մրուսը» գրված պետք է լինի 1858 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է` ԿՀԱ, 1862, N 2, էջ 168—172, «Ազգային ավանդություն» ենթավերնագրով և հեղինակի հետևյալ ծանոթությամբ.
«Այս ոտանավորի նախագաղափարը առաջին անգամ կարդացել եմ մի հին ձեռագրի մեջ, եթե չեմ սխալվում, 1850 թվականին Թիֆլիզումը, բայց թե ո՞րի սեփականությունն էր այդ ձեռագիրը, իսպառ թռել է մտքես, միայն այսքան կարող եմ
ասել, որ այս փոքրիկ ոտանավորը մի այլանդակ տպավորություն արավ վրաս, ըստ
որում գրեթե յուր սեռումն (հայկական դպրության մեջ) անզույգ էր. մինչև այս օրս
ես չկարողացա որոշելու թե, ո՞ր տեսակ շարադրությանը վերաբերելի է — երգի՞,
ավանդությա՞ն, պարերգությա՞ն, երգիծաբանությա՞ն, թե մի սովորական բանաստեղծական զառանցման՝ ազատ ամենայն արտաքին դրդմունքե, թե վերջապես մի
մարգարեական ներշնչման...։ Պատվական կարդացողը կարող է միամիտ լինել, որ
ես, թեև փոփոխելով խոսքերը, ոտերը և դարձվածները, ի վերա այսր ամենայնի
ներքին պարունակությունը, իմաստը անփոփոխ եմ թողել։ Ես կամավորապես և
դիտմամբ անվանեցի սորան «Ազգային ավանդություն», վասնզի այդ որոշումն
առավել լայն սահմաններ ունի, քանի թե որևէ տեսակը շարադրության»։
Այնուհետև տպագրվել է՝ ԳՔԲ I, ԳՔԲ II (առանց ենթավերնագրի), ՌՊԵ I («ազգային ավանդություն» ենթավերնագրերով):
N 3 20 Ձեր ցանկությամբ և կամոք ես այց ելի մեր երկրին,
N 3 23 Իմ գրվածքի մեծ մասը վաղուց գրով եմ հաղորդել,
N 3 32 Խըռովարկու հարբողին իւնշույքիգ գուրս քըշում են.
N 3 36 Որի ամեն անհատը փախչել գիտի մեր ձեռքեն»։
ԿՀԱ 36 Որի ամեն անդամը գիտե փախչիլ մեր ձեռքեն»։
N 3 43 Զորօրինակ, հայերը բնութնով խիստ տըռփոտ են...
N 3 45 Թելլադայեն Հայաստան գան շնորհաշուք աղջիկներ,
N 3 48 Դար ու փոսեր կը լցվին հայոց արյան հեղեղեն։
N 3 50 Նորա բարձր ծիծաղեն սարսեցան դրունք Գեհենին.
N 3 51 Գեղեցկությունն հայ աղջկա, բաղդատելով այլ ազգաց,
N 3 58 Հային հիմար կարծողը՝ ինքը հիմար և կուր է.
ԿՀԱ 58 Հային հիմար կարծողը՝ և՛ հիմար է և՛ կուր է.
N 3 ԿՀԱ 58 Մի՛ երկնչիք, բարեկա՛մք, քանի որ կամ ձեր միջին,
N 3 ԿՀԱ 83 Շատ մահաբեր վերքերով կըխոցոտենք մենք հային»։
N 3 ԿՀԱ 85 Պըրծավ այսոց ատյանը։ Ամենեքյան միամիտ
N 3 ԿՀԱ 86 Դարձան յուրյանդ գործերուն ու խորհրդին չարամիտ։
N 3 ԿՀԱ 87 Իսկ Մըրուսը անհապաղ ու հապճեպով նստավ կառք,
N 3 ԿՀԱ 88 Տարտարոսի խավերեն իսկույն մըտավ լույս աշխարհք.
N 3 ԿՀԱ 93 Ավանդությանց մըտերիմ իր պաշտելի սուրը նախնյաց,
|
|