Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/321

Այս էջը հաստատված է

N 3 95 Ուստի, հագավ ֆարաջա, աջ ձեռն առավ գավազան, N 3 96 Տերողորմյան ձախ ձեռին՝ այսպես մըտավ Հայաստան։ ԿՀԱ 96 Տերողորմյան ձախ ձեռքում՝ այսպես մըտավ Հայաստան։ N 3, ԿՀԱ 97 Սա յուր ճերմակ մազերով ու բնությամբըն խոնարհ, N 3 103 Իսկ Մըրուսը ի՞նչ արավ։ Նա յուր խոսքը կատարեց, N 3, ԿՀԱ 114 Այնոր համար, որ մեր մեջ Մըրուս-դևը հայտնեցավ։

ՀՐԱՇՔ

(Պատմական ավանդություն)

(էջ 47)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության թվականն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է` Փ, 1879 թ., N 1 և ապա՝ ՌՊԵ 1, էջ 165։ Փ 26 Այլ ճամփու վըրա նա տըկարացավ, Փ 32 Եվ այն նամակը աջի մեջ դըրած։

ԾԱՂԿԱՁՈՐ

(Ավանդություն)

(էջ 49)

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, X 136, էջ 10բ, անվերնագիր։ ՌՊֆ֊ում (N 150, էջ 6բ-7բ) պահպանվել է նույնի ռուսերեն թարդմանությունը` կատարված Դ. Դ. Պաշրյովի կողմից։ Թարգմանությունը պարունակող տետրի աոաջին էջի վրա հեղինակի ձեռքով գրված է` «Ի հիշատակ անկեղծ բարեկամության օրիորդ Մարիամին` բնագրի խոնարհ հեղինակեն, 1889, 11,IX, նոր֊Նախիջևան»։ Բանաստեղծությունը գրված պետք է լինի 1879 թվականին դեպի Հայաստան կատարած ուղևորության Ժամանակ` Ծաղկաձորում։ Առաջին անգամ տպագրվել է` Փ, 1880, N 5, էջ 129 —130, հեղինակի հետևյալ ծանոթությամբ. «Ծաղկաձոր, որ այժմ տաճկաց Լեզվով Դարաշիշակ է ասվում, գեղեցիկ Հայաստանի ամենագեղեցիկ տեղն է, որին այս օրվա օրս, ցավելով պետք է ասել, մարդկային ազգի մրուրն է տիրապետել»։ Այնուհետև տեղ է գտել` ԳՔԲ II, էջ 162-164, ՌՊԵ I, էջ 189 — 190։

N 136 1 Գարուն էր։ Ձյունը վաղուց էր հալված,
N 136, Փ 1 Գարուն էր։ Ձյունը, սառուցը հալված,
N 136 2 Տունի դռները երկփեղկի բացված.
N 136 9 «Քուրեր, խաղալու ձորն ի վար երթանք»,
N 136 10 Ասին մեկ-մեկի անմեղ հայ կուսանք.
N 136 14 Խաղով, պարերով շատ զըվարճացան.
N 136 16 Խորտըկի նստան ժամ միջօրեին։
N 136 20 Սըրով ու զենքով արագ թափեցան։
N 136 21 Հայ պարկեշտ կուսանք երդման մըտերիմ,
N 136 23 Սըրե ու զենքե չի սարսափեցան,
N 136 23 Անողոք զենքե չի սարսափեցան,
N 136 23 Մահաբեր սուրեն չի սարսափեցան,
N 136 24 Ու դիաթավալ գետնին գլորեցան: