Ինչպես պարզվում է Ռ. Պատկանյանին հասցեագրված Շիրվանզադեի 1887 թ. նոյեմբերի 4֊ի նամակից, առակը ուղարկված է եղել «Արձագանք»֊ի խմբագրությանը, սակայն գրաքննական արգելքի պատճառով չի տպագրվել։ Առակը կապված է Պատկանյանի «Մենամարտություն», «Գրչակներին», «Սոխակ և օձ» երկերի հետ։ Տե՛ս Ա հատորի «Մենամարտություն» բանաստեղծության ծանոթությունը։ N 74 7 Անասելի էր մեր շան զարմանքը, N 74 14 Դու մեծ եռանդով և շատ ես ... հաչում.
ՍՈԽԱԿ ԵՎ ՕՁ
Նվեր Գրիգոր Արծրունուն
(էջ 57)
Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, N N 1ա, թ. 72, թ. 7բ, 74, թ. 1բ և 2ա: 1ա ինքնագիրը ունի հետևյալ ընծայականը՝ «Նվեր Գ. Ա.» (Գրիգոր Արծրունի)։ Առաջին անգամ տպագրվել է՝ Արձ., 1887, N 34, էջ 535, այնուհետև՝ ՌՊԵ I, էջ 226։
|
ՄԱՐԳԱՐԻՏ
(Նվեր բարեկամական Խ. Չալխուշյանին)
(Էջ 58)
Պահպանվել է հինգ ինքնագիր` N N 1, թ. 24ա, 1ա, թ. 29բ, 72, թ. 3բ, 74, թ. 3բ, 199, էջ 300 և մեկ ընդօրինակություն, N 142, թ. 9ա։ N N 1 և 1ա ինքնագրերը ունեն հետևյալ ընծայականը՝ «Նվեր բարեկամական Խ. Չալխուշյանին»։ N 1 ինքնագրի տակ նշված է գրության ժամանակը` 1/IX, 1887։ Առաջին անգամ տպագրվել է՝ Արձ., 1887, N 34, էջ 535։ Այնուհետև՝ «Արաքս», 1891, N 2, էջ 21, ՌՊԵ I, էջ 204։
|
ԵՐԿՈԻ ՔՈԻՅՐ
Նվեր Սիմեոն Ամբարդանյանին
(էջ 59)
Պահպանվել է երկու ընդօրինակություն՝ ՌՊֆ, N N 157, էջ 75-76 և 157, էջ 51-53։ Գրության թվականն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1855, N 1, էջ 3-4, «Նվեր Սիմեոն Ամբարդանյանին» ընծայականով։ Բանաստեղծության վերջում դրված են երաժշտական նոտաներ։ Այնուհետև տրագրվել է` ԱԵՀ, էջ 106-107, ԳՔԲ I, էջ 47-49, ԳՔԲ II, էջ 41-43, ՌՊԵ I, էջ 21-22։ Այս հեքիաթը գրելիս բանաստեղծը օգտագործել է ռուսական ժողովրդական ավանդությունը (Տե՛ս «Լումա», 1904, N 1, էջ 111-117)։