ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՔՆԱՐ I
Նոր Նախիջևանի բարբառով գրած՝ վերնախավերին ձաղկող երգիծական բանաստեղծությունների այս շարքը առաջին անգամ, առանձին գրքույկով լույս է տեսել բանաստեղծի հայրենի քաղաքում՝ Նոր Նախիջևանում՝ 1879 թվականին։ Գրքույկում տեղ են գտել 32 բանաստեղծություն` առաջաբանով հանդերձ։ Հետագայում այդ շարքը Գր. Խալաթյանը, որոշ վերադասավորությամբ, զետեղել է ՌՊԵ I֊ում (էջ 265-360), նախկին 32 բանաստեղծությունների վրա ավելացնելով նույն բնույթի ևս 21 գործ։ «Նոր Նախիջևանի քնարը» որոշ գործերի բացթողումով և մի քանի անտիպ երկերի հավելումով տեղ է գտել նաև ՌՊԵ(մ)-ում։ Սույն հատորում «Նոր Նախիջևանի քնար» շարքը ընդգրկում է բանաստեղծի ամբողջ բարբառային֊երգիծական պոեզիան։ Շարքը հարստացել է բազմաթիվ նոր գործերով, որոնց մի զգալի մասը տպագրվում է առաջին անգամ։ 1879 թվականին հեղինակի հրատարակած «Քնարի» ամբողջությունը չխախտելու համար ամբողջ շարքը բաժանել ենք երկու մասի. I մասում տեղ են գտել «Քնարի» 1879 թ. հրատարակության 32 բանաստեղծությունները, II մասում ամփոփել ենք նույն բնույթի բոլոր մյուս բանաստեղծությունները ներառյալ նաև Գ. Խալաթյանի կողմից ՌՊԵ 1-ում ավելացրածները։ «Նոր Նախիջևանի քնարի» բանաստեղծությունների գրության Ժամանակը հայտնի չէ։ Գ. Խալաթյանը դրանք ՌՊԵ I-ում զետեղել է 1879 թ. տակ։ Նկատի ունենալով, որ «Քնար»–ի գրաքննական թույլտվությունը եղել է 1879 թ. հունվարի 3֊ին, մենք հիշյալ բանաստեղծությունները դասեցինք 1878 թվականին գրված երկերի շարքը։
ԻՆԾԻ ՉԻՍԻՐՕՂՆԵՐՈԻՆ
(Էջ 72)
Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է ՆՆՔ, էջ 5-7, ապա` ՌՊԵ I, էջ 267-269։
ԱՂԷԿ ՄԱՐԹ
(էջ 74)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, N N 41ա, 41բ։ N 41 ա ինքնագիրը ստորագրված է՝ Խամչի (բանաստեղծի ծածկանուններից)։ N 41 բ ինքնագրի վրա, վերնագրի մոտ մատիտով` հավանաբար Գ. Խալաթյանի կողմից գրված է` «N N Քնար (փոքր ինչ փոխված)», ինքնագրի տակ, ստորագրության փոխարեն դրված է երեք աստղանիշ (***)։